Լրահոս
Օրվա լրահոսը

Բախում ՀԱԿ ցույցի ժամանակ

Ապրիլ 19,2013 16:12

F-02Հայ ազգային կոնգրեսի երիտասարդները Երեւանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել եւ պահանջում էին հրապարակել «Երևան» հիմնադրամի գործունեության վերաբերյալ հայտարարագրերը, վերահսկիչ պալատի կողմից քաղաքապետարանում անցկացրած ստուգումների արդյունքները, օրինազանց և թալանչի պաշտոնյաներին պաշտոնանկ անել ու նրանց նկատմամբ քրեական գործերի հարուցել: Ոստիկանությունը փորձեց ակցիայի մասնակիցներին խոչընդոտել,  հրմշտոց տեղի ունեցավ ոստիկանների եւ երիտասարդների միջեւ:

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսկիյանը հորդորում է ակցիայի մասնակիցներին՝ հեռանալ քաղաքապետարանի մոտից, քանի որ խոչընդոտում են երթեւեկությանը:

Ցուցարարները մոտ 10 րոպե կանգնեցին քաղաքապետարանի մոտ եւ այս պահին շարժվում են Ազատության հրապարակ՝ «Ոչ քաղաքապետին», եւ այլ բացականչություններով եւ ոստիկանների ուղեկցությամբ:

Ակցիային մասնակցում են նաեւ ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը, Տիգրան Տեր-Պետրոսյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Այլ մանրամասներ եւ տեսանյութը՝ շուտով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930