Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանը փրկեց «Առավոտի» լրագրողին «ռազբորկա» անողներից (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մայիս 05,2013 19:00
PrevPhoto
NextPhoto

«Այսօր ուղեւորներին սպասարկելու փոխարեն՝  6/01 եւ 6/02 ընտրատեղամասերի մոտ թիվ 52  եւ 74 երթուղայինները ընտրողների էին բերում: Aravot.am-ը լուսանկարեց կայանած երթուղայինները: Նրանցից մեկում մի խումբ երիտասարդներ էին, որոնք, տեսնելով, որ նկարում եմ, սկսեցին հարցուփորձ անել, թե՝ ինչու եմ նկարում: Երբ բացատրեցինք, որ ընտրատեղամասի մոտ են երթուղայինները, նրանք հորդորեցին չնկարել: Վրա հասան խոշոր կազմվածք ունեցող մի քանի տղաներ նույնպես ու սկսեցին գոռգոռալ, թե՝ «Հլը անջատի՛ էտի ու մի նկարի»:

Սակայն դիմացի մայթից վրա հասավ ոստիկան Արսեն Արշակյանը, որը կարգի հրավիրեց խոչընդոտողներին՝ ասելով. «Արագ ազատում եք տարածքը, արա՛գ: 50 մետր հեռավորության վրա մարդ չտենամ ստեղ ու չտենամ ոչ մեկին ստեղ»:

Այդ տղաները արագ, կարելի է ասել, փախան տարածքից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031