Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանի զարմիկը վերահսկում է «Փակ շուկայի» դիմաց տեղի ունեցող իրադարձությունները

Օգոստոս 31,2013 14:43

Քիչ առաջ «Փակ շուկայի» դիմաց բնակիչների եւ շուկայի պաշտպանության համար պայքարող ակտիվիստների թեժ վիճաբանությունը վերածվեց բախման: Երբ «Ազատենք շուկան օլիգարխից» պաստառներով ու հայկական դրոշներով նոր ակտիվիստներ միացան ակցիային, բնակիչները հարձակվեցին նրանց վրա, հրեցին, պատռեցին պաստառները, վայր գցեցին դրոշները:

Բնակիչներից մեկն էլ ակտիվիստներին անվանեց ծախվածներ, օլիգարխներ: Միջամտեցին ոստիկանները, եւ բաժանեցին ակտիվիստներին բնակիչների հարձակումներից:

Այս պահին պատնեշի նման շարվել են բնակիչների եւ ակտիվիստների միջեւ: Ոստիկանները հրահանգում են նաեւ չխախտել հասարակական կարգը, հակառակ դեպքում կպատժվեն խախտողները:

Նշենք, որ այստեղ է նաեւ Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին, որը խուսափում է մեր հարցերին պատասխանել ու միանգամից հեռանում է՝ տեսախցիկը տեսնելուն պես:

Քիչ առաջ, բերման է ենթարկվել ՀԱԿ ակտիվիստ Արեն Մանուկյանը։ Ոստիկանությունը պնդում է, որ նա չի կատարել ոստիկանության օրինական պահանջը:

Նշենք, որ բնակիչները ավելի շատ են խախտում հասարակական կարգը, նույնիսկ վեճի են բռնկվում ոստիկանների հետ, սակայն դեռեւս որեւէ բնակիչ բերման չի ենթարկվել:

Քիչ առաջ բերման ենթարկվեց մեկ բնակիչ եւ Նախախորհրդարանի անդամ, իրավաբան Կարո Եղնուկյանը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031