Լրահոս
Օրվա լրահոսը

Փակ շուկայի 50 մլն. դրամով «հիմնանորոգված» գետնանցումի թերությունները հանրայնացրել եմ դեռ անցած տարի. Արթուր Չախոյան

Մարտ 21,2024 16:43

Ակտիվիստ Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը

Փակ շուկայի մոտի 50 մլն. դրամով «հիմնանորոգված» գետնանցումի թերությունները հանրայնացրել եմ դեռ անցած տարի: Բացահայտումներս հիմնավորել եմ փաստաթղթերով, որոնք անհերքելիորեն փաստում են չարաշահումների և ծավալների հավելագրման մասին: Հարյուրավոր տեսանյութեր եմ հրապարակել այն մասին, որ Երևանի քաղաքապետարանը գետնանցումի վերանորոգման աշխատանքները իրականացրել է շինարարական նորմերի կոպիտ խախտումներով և ահազանգել եմ բոլոր հնարավոր վերահսկող ատյաններին:

Դիմումներ եմ գրել, որպեսզի իրավական ընթացք ստանա մսխված 50 մլն. դրամի գործը, բայց մինչ օրս ոչ մի պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել, քանի որ գլխավոր, համար մեկ պատասխանատուները ՔՊ-ից են, որոնք կասկածվում են պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ… Սակայն իմ կողմից բացահայտած կոռուպցիոն գործարքների համար հենց ինձ վրա կարված շինծու գործերի դատավարությունը արտահերթ արագածված կարգով են դատարան ուղարկում, որպիսի ինձ պատասխանատվության ենթարկեն ու լռեցնեն:

⚠️ Այս դեպքերի մասին եմ ասում, երբ Երևանի քաղաքապետարանից ամպագոռգոռ հայտարարություններ են հնչում,  որոնք սակայն իրականությանը չեն համապատասխանում:

▪️Իսկ միամիտ ժողովուրդն էլ մանիպուլյացիոն գեղեցիկ խոսքերի շարադրանքին է հավատում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031