Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի առաջին տիկինը հիվանդանոցում է ամուսնու դավաճանության մասին լուրերը լսելուց հետո

Հունվար 12,2014 21:40

Ֆրանսիայի առաջին տիկինը Վալերի Տրիվեյլերը՝ Ֆրանսուա Օլանդի  քաղաքացիական ամուսնությամբ կինը, Փարիզի հիվանդանոցներից մեկում է պառկած: Ֆրանսիական լրատվամիջոցները դա կապում են այն լուրերի հետ, որ տարածել է տաբլոիդ «Closer», ըստ որի՝ նախագահը սիրավեպ ունի դերասանուհի Ժուլի Գայեի հետ:

Le Parisien լրատվամիջոցը հավաստում էր, որ Տրիվեյլերը   հոսպիտալացվել է հինգշաբթի օրը, այսինքն սկանդալային լուրի հրապարակման հաջորդ օրը: Ըստ BBC-ի, որ մամուլի համար իր հաղորդագրության մեջ Օլանդը հրապարակումն անվանել է «ներխուժում անձնական կյանք», սպառնացել է դատի տալ, բայց չի հերքել եղած տեղեկատվությունը: Խմբագրությունը հեռացրել է սկանդալային հրապարակումն իր կայքից Ժուլի Գայեի փաստաբանի պահանջով: Հրապարակված էին նկարներ, որոնք արված էին դերասանուհու՝ Ելիսեյան պալատին մոտ ժամանակավոր բնակարանների տարածքում: Նկարներից մի քանիսում Ֆրանսիայի նախագահի թիկնապահներից մեկն է եւ մի տղամարդ՝ գլխին մոտոցիկլի սաղավարտ: Ամսագիրը համարում է, որ դա նախագահն է:

Առաջին տիկնոջն լիակատար հանգիստ է անհրաժեշտ, նա հիվանդանոցից դուրս կգրվի շուտով, հնարավոր է երկուշաբթի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031