Լրահոս
Օրվա լրահոսը

Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդին

Հուլիս 01,2021 19:30

Հունիսի 30-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդին։

Քննարկվել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը։ Դեսպանը ներկայացրել է Հայաստանի ու Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ի հայտ եկած անվտանգային ու հումանիտար խնդիրները, այդ թվում՝ Ադրբեջանում անօրինական կերպով պահվող հայ ռազմագերիների հիմնախնդիրը։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախագահին՝ Հայաստանին ու հայ ժողովրդին ցուցաբերվող շարունակական աջակցության և հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ներդրման համար։

 

ՀՀ դեսպանություն Ֆրանսիայում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031