Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզի» բովանդակությունը

Փետրվար 02,2014 19:30

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ կառավարությունը  հրապարակել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը»։

256 գործողությունների ծրագիրը, բաղկացած է 20 գլուխներից:

Aravot.am-ը կանդրադառնա դրանցից մի քանի կետի.

Առաջին կետով նախատեսվում է Մաքսային միությունում մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այն միջազգային պայմանագրերի ցանկի արդիականացում, որոնց միանալը Մաքսային միությանն անդամակցելու հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության համար պարտադիր է:

Պայմանագրում նշված է. «Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Մաքսային միության օրենսգրքին և մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված այն որոշումների ցանկի արդիականացում, (որոնց ընդունումը մեր երկրի կողմից կատարման համար պարտադիր է)»:

Երկրորդ կետով նախատեսվում է Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Մաքսային միության օրենսգրքին և մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված այն որոշումների ցանկի արդիականացում, (որոնց ընդունումը մեր երկրի կողմից կատարման համար պարտադիր է):

Պայմանագրի երրորդ կետում նշված է. « Սահմանել այն նորմատիվ իրավական ակտերի ցանկը, որոնցում անհրաժեշտ է լինելու կատարել փոփոխություններ՝ դրանք Մաքսային միության օրենսդրությանը համապատասխանեցնելու համար, իսկ ոմանք էլ պետք է ուժը կորցրած ճանաչվեն»:

Նախատեսվում է նաեւ ֆիզիկական անձանց կողմից ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղափոխման կարգի նախապատրաստում եւ կիրառում եւ այս համատեքստում Մաքսային միության իրավական ակտերի ուսումնասիրություն եւ համապատասխան իրավական ակտի նախագծի մշակում:

Ամբողջական պայմանագրին կարող եք ծանոթանալ այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728