Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է ԲՀԿ-ն՝ այլընտրա՞նք, թե՞ ընդդիմություն. (Տեսանյութ)

Փետրվար 15,2014 20:37

Ինչպես արդեն տեղեկացրել ենք ՝ այսօր ԲՀԿ համագումարից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը պատասխանեցին լրագրողների հարցերին:

DSCN5129

 

Մասնավորապես, այն հարցին, թե ի՞նչ է, ի վերջո, ԲՀԿ-ն՝ ընդդիմությո՞ւն թե այլընտրանք,  Վարդան Օսկանյանը պատասխանեց դիվանագիտորեն .«Բարգավաճ Հայաստանը իր հստակ գործունեությամբ հստակ ցուցադրում է, թե ինքն ինչպիսի դիրքորոշում է որդեգրում: Ինչպես այսօր պարոն Ծառուկյանն ասաց՝ երկրի առաջ բազմաթիվ խնդիրներ են ծառացել, կուսակցությունն իր ամբողջ իմաստը կկորցնի, եթե մենք այդ խնդիրները չբարձրացնենք, այդ խնդիրների մասին չխոսենք եւ նաեւ այլընտրանքային լուծումներ չառաջարկենք: Մեր կուսակցության տարբերությունը կայանում է հենց դրա մեջ՝ լինել այլընտրանքային լուծումներ առաջարկող կուսակցություն, եւ այդ այլընտրանքային գաղափարների շուրջ համախմբել բոլոր ուժերը, որոնք նման կերպ են մտածում եւ պատրաստ են մեր առջեւ ծառացած խնդիրները լուծելը»:

Մանրամասները՝ տեանյութում:

Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի նախորդ օրը ասածին, թե չորս քաղաքական ուժեր սեւացնում են իրենց կատարած աշխատանքը, նկատեց, որ դրանով նախագահը հստակ ջրբաժան դրեց «մենք եւ մյուսները», այսինքն՝ ՀՀԿ-ն եւ մնացած ողջ հասարակությունը՝ արտախորհրդարանական եւ խորհրդարանական ուժերը, մամուլը եւ այլն: Սակայն, տիկին Զոհրաբյանը պնդում է, որ ԲՀԿ-ն միշտ խոսում է փաստերով:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Մելանյա Բարսեղյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    ԲՀԿ-ի ղեկավարը Հայաստանի ամենամեծ օլիգարխն է:Սրանով արդեն ամեն ինչ ասված չէ՞:

    Հայաստանին համազգային նոր ու մեծ ՁԱԽ կուսակցություն է պետք՝ ազգային կրոնականությունից ազատագրված (social-democratic progressive party).

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728