Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունեցի անասնապահ. «Միսը շուկայական գներով վաճառելը մեզ ձեռնտու չէ»

Մարտ 05,2014 22:51

Սյունիքի մարզի  Շաքի գյուղի բնակիչ Վաղինակ Հարությունյանն արդեն 20 տարի է անասնապահությամբ է զբաղվում: Ծղուկ գյուղում  վարձակալած տարածքում իր ֆերման է հիմնել, որտեղ 200 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է պահում:

kover

ֆերմերի խոսքով՝ անցած տարի ոչ մի կգ միս չի վաճառել, քանի որ մսի շուկայական գինը ձեռնտու չէր իրեն:

«Միսը 1800-1900 դրամով հազիվ է վաճառվում, որը նույնիսկ չարչարանքի գինը դուրս չի բերում:   Իմ նպատակն է, որ սարում ունենամ գոմատիպ ծածկոց ու անասունը սարումը երկու ամիս ավել մնա, ներսում պահելու համար ծախս չեմ անի, էսօրվա գների հետ էլ կհարմարվեմ,  չարչարանքը գնի համապատասխան կլինի գոնե:  Եթե անասունը վեց ամսվա փոխարեն 8 ամիս մնա յայատեղը, միսը  1800 դրամով վաճառեմ՝ վաբշե շահավետ կլինի: էսօր ստիպված հոտը տանում եմ ազատագրված տարածքներ, մայիս ամսին նորից տեղափոխում էստեղի սարերը», – ասաց Վաղինակ Հարությունյանը: Միսը սուպերմարկետներին հանձնելը ռիսկային է համարում, քանի որ սուպերմարկետներում մսի գումարը նախապես չեն վճարում:  Ասում է՝ սարերում ծածկոցներ կառուցելը մեծ օգնություն կլինի գյուղացիների համար, այժմ ներդրողներ է փնտրում՝ համաֆինանսավորման սկզբունքով իր գաղափարը կյանքի կոչելու համար: Իր գաղափարը ներկայացրել է նաեւ 2013թ.-ի տարեվերջին Սյունիքում կազմակերպված ներդրումային համաժողովի ժամանակ:  Արոտավայրերում ծածկոցներ կառուցելու ծրագիրը լավ տարբերակ  են համարում նաեւ  շատ անասնատերեր, համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի անասունների գլխաքանակի՝ հետեւաբար նաեւ մսի արտադրության ավելացմանը: «Եթե դոնորներ գտնվեն ու մեզ օգնեն էս հարցում՝ մեր բիզնեսն արագ կզարգանա ու անասնապահությամբ զբաղվողների թիվն էլ կավելանա, եթե չէ՝ գյուղացու բիզնեսը մի քանի տարի դեռ հետ կընկնի էս պայմաններում», – նշում են անասնապահները:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31