Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանը սեփականաշնորհել է Վազգեն Սարգսյանի նստավայրը

Մարտ 26,2014 22:36

Սյունիքի առաջին մարզպետ (2005-2008թթ.) Սուրեն Աբրահամյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ Սյունիքի մարզում Սդղի գյոլ կոչվող տարածքում գտնվող հանգստյան տունը, որը վերջին տարիներին սեփականաշնորհել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, եղել է Վազգեն Սարգսյանի նստավայրը:

«Երբ Վազգեն Սարգսյանը նշանակվեց պետնախարար Սյունիքի գծով, եւ կառավարության կողմից որոշում ընդունվեց Սյունիք-Զանգեզուր պատմական ծրագիրն իրագործելու մասին, դա գիտականորեն մշակված լուրջ փաստաթուղթ էր, բոլոր ոլորտների զարգացման վերաբերյալ: Այն ժամանակ Ղարաբաղն իր ունեցած հնարավորություններով շատ ավելի ուժեղ էր, նկատի ունեմ նաեւ ռազմական բաղադրիչը, քան Սյունիքը: Մեր ծրագրի հիմնական նպատակն էր ուժեղացնել  Սյունիքը իր ունեցած հնարավորություններով, որ յուրաքանչյուր պահի թիկունք լիներ,սատարեր Ղարաբաղին: Դրա համար Վազգեն Սարգսյանը իր փոքր աշխատակազմով գնաց եւ տեղավորվեց Սդղի Գյոլում: Անունն էր հանգստյան տուն, բայց այն կիսաթալանված վիճակում էր, շտաբի վերածեցինք ու դրանից հետո երկրի համար մի շարք կարեւոր որոշումներ այդտեղ են ընդունվել: Ազգային անվտանգության խորհրդի երկու կարեւոր նիստ այդտեղ է կայացել», պատմեց պարոն Աբրահամյանը:

Նա դատապարտեց ազգային կարեւոր նշանակության տարածքը մասնավոր սեփականություն դարձնելու Սուրիկ Խաչատրյանի քայլը. «Եթե սեփականաշնորհել են, շատ տգեղ ու անշնորհք բան են արել: Հենց Գորիսի դերը բարելավելու համար Ղարաբաղի ազգային-ազատագրական պայքարի ու բանակի կայացման գործընթացում ճիշտ կլիներ, որ այնտեղ պատմության թանգարանի նման մի կառույց ստեղծեին ապագա սերունդների համար: Վազգեն Սարգսյանը իր շտաբով է այնտեղ ապրել՝ առանց հարայհրոցի, մի խումբ պարկեշտ մարդկանցով, որոնք ղեկավարեցին Սյունիք-Զանգեզուր պատմական ծրագրի իրականացման գործընթացը»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Karen says:

    Այսպես եթե շարունակվի,այդ տականքը Սերժ Սարգսյանի նստավայրն ել կսեփականաշնորհի…

  2. Garegin says:

    Սուրեն Աբրահամյանը տեղյակ չե,որայդ մարդասպանը սեփականաշնորհել է նաև Սև լիճը…..

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31