Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյուղնախարարը խոստացավ, բայց դուրս եկավ մի հատ փուչիկ». Գյուղացին կրկին մնաց մենակ. «Մեդիալաբ»

Մարտ 31,2014 14:22

Արմավիրի եւ Արարատի մարզերի գյուղացիները կրկին անելանելի վիճակում են հայտնվել: Եթե անցյալ տարի կարկուտը փչացրել էր գյուղացիների բերքի մեծ մասը եւ դժվարին կացության մեջ դրել հազարավոր ընտանիքների, ապա այս օրերին աննախադեպ ցուրտը կրկին անգամ մարտահրավեր է նետել գյուղացուն:

Երեկ գրանցված ցրտահարությունն ու տեղացած առատ ձյունը կրկին փաստի առաջ են կանգնեցրել գյուղացուն: Տուժել են հատկապես ծիրանի եւ կորիզավոր այլ պտղատու այգիները:

«Պատկերացրեք, որ ծաղկած ծառի վրա կարկուտն ու ձյունը գա, ինչ կլինի…Ես ունեմ յոթանասուն հատ կեռասենի, վաթսուն հատ դեղձենի, ծիրանենիներ, պոմիդորի , սմբուկի սածիլներ, որոնք արդեն պետք էր տեղափոխել: Ամբողջովին երեկվա քամին ու ցուրտը փչացրել ա: Բացի կեռասից, որը կոկոն վիճակում ա, բոլորը ծաղկած էին»-«Մեդիալաբին» ասում է Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ Ասատուր Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ մարտի 30-ի առավոտյան Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ անկում ապրեց: Հանրապետության մի քանի մարզերում կարկուտ, ուժեղ քամի ու ձյան առատ տեղումներ եղան: Գյուղնախարարության ցրտահարությունների դեմ պայքարի ծրագիրը՝ այգիները ծխահարելու ու ոռոգելու հորդորը, անզոր գտնվեցին : Ի դեպ, ցրտահարության կանխատեսումներն արվում էին մարտի 30 –ի լույս 31-ի գիշերվա համար:

«Գյուղնախարարը խոստացավ, որ Արաքսի ոռոգման ջրերը բաց կթողնեն, որ տաքությունից ծառերը գոնե որոշ չափով փրկվեն, բայց դուրս եկավ մի հատ փուչիկ: Ի՞նչ ջրի մասին ա խոսքը, ջրատարերում մի գրամ ջուր գոյություն չունի: Ոչ մի օգնություն չկա, ի՞նչ գյուղնախարար, ի՞նչ մարզպետարան, մարդ չենք տեսել»,- «Մեդիալաբին» ասում Ասատուր Հայրապետյանը:

Այս գիշեր, ինչպես Հայրապետյանն այնպես էլ բազմաթիվ գյուղացիները կրկին այգիներում ու դաշտերում էին: Ասատուր Հայրապետյանը ասում էր, որ մարդիկ այգիները փրկելու վերջին հույսը չեն կորցրել, փորձում է ծխահարման միջոցով պաշտպանել, բայց մեծ ակնկալիքներ չունի:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31