Լրահոս
Օրվա լրահոսը

Հակասահմանադրական օրենքը քարոզելու համար մեկ տարում ծախսվել է 175 մլն 533 հազար դրամ. «Հրապարակ»

Ապրիլ 04,2014 10:17

Պարզվում է, որ կուտակային կենսաթոշակի համակարգի մասին իրազեկելու համար 2013 թվականին Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը, որի նախագահը սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն է, ծախսել է մոտ 175 մլն 533 հազար դրամ։ Հակասահմանադրական օրենքը քարոզելու համար այսքանը ծախսվել է մեկ տարում միայն, սակայն կենտրոնը գործել է 2011 թվականից։ Դրանց օդ շպրտմանը մասնակցել է մի ամբողջ խորհուրդ, որի հոգաբարձուներից են ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ՛Միրումյանը, ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը, արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը, կառավարության աշխատակազմի, էկոնոմիկայի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների ներկայացուցիչները։ Այս քարոզը, փաստորեն, բավականին անարդյունավետ էր, քանի որ նույնիսկ նախագահն ընդունեց, որ իր քաղաքացիների 80 տոկոսը դեմ .է այս համակարգին, եւ, հետեւապես, 175 ու կես միլիոնն օդ շպրտած գումարներ են։ Դրանք վերցվել են սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության հիմնադրամից, որը վերջին ամիսներին խրոնիկաբար ուշացնում է մարդկանց ողորմելի թոշակները, բայց անցյալ տարի մոտ 118 մլն է տվել հակասահմանադրական համակարգի քարոզման համար։ 2013 թվականի նոյեմբերին, կառավարության որոշմամբ, առանց այդ էլ սուղ պետբյուջեում վերաբաշխում է կատարվել եւ Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնին հատկացվել է 27 մլն 300 հազար դրամ։ Եվս 20 մլն դրամ տրամադրել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, որն արդեն մի քանի տարի է, ինչ այս հակաժողովրդական քարոզի հիմնական դոնորն է։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930