Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանը՝ վարչապետ դառնալու մասին. «Եթե առաջարկ լինի ու եթե ծրագիրս ընդունեն՝ կարելի է քննարկել»

Ապրիլ 08,2014 21:11
Hrant Bagratyan

Վերջին մի քանի օրերին շատ ակտիվ շրջանառության մեջ է դրվել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անունը՝ որպես վարչապետի ամենալավ, ամենահարմար թեկնածու:

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն էլ երեկ «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ Հովիկ Աբրահամյանն ընդունելի թեկնածու է քաղաքական բոլոր ուժերի համար: Նա բավականին գովել է Հովիկ Աբրահամյանի կարողությունները եւ վստահեցրել, որ նա պրոֆեսիոնալ չինովնիկ է, որ ամենալարված իրավիճակներում հնարավորինս լուծումներ է կարողանում գտնել:

Ապրիլի 8-ին Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության պատգամավոր, 1993-96 թթ վարչապետ Հրանտ Բագրատյանից հետաքրքրվեց՝ Ձեր կողմից ընդունելի՞ է արդյոք Հովիկ Աբրահամյանը՝ որպես վարչապետի ամենալավ թեկնածու: Պարոն Բագրատյանը պատասխանեց. «Հովիկ Աբրահամյանը կամ ցանկացած այլ թեկնածու ինձ համար ընդունելի կլինի, եթե կարողանա ճիշտ ծրագիր ներկայացնել»:

Ինչ վերաբերում է Գալուստ Սահակյանի խոսքերին՝ պարոն Բագրատյանը նշեց, որ ուրիշներին չի մեկնաբանում:

Հրանտ Բագրատյանի անունը նույնպես ֆեյսբուքում շրջանառվում է վարչապետի հավանական թեկնածուների շարքում: Շատերը վստահեցնում են, որ միայն  Բագրատյանը ոտքի կհանի մեր քանդված տնտեսությունը: Մեր հարցին՝ Դուք կաշխատեի՞ք առաջարկի դեպքում՝ Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Եթե առաջարկ լինի ու եթե ծրագիրս ընդունեն, ապա կարելի է քննարկել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    ահագին զվարճացրիք 😀 😀 😀 …. ԱՄՆ-ի ագենտ Բագրատյանը, ով քարու քանդ արեց մեր երկիրը, ինչպես ագենտ գայդարը Ռուսաստանը – վարչապետ
    Սերժը մի ԱՄՆ ագենտից Հայաստանը չազատեց ,որ մյուսին դնի:
    Կեցցեն ՀՀ երեք Նախագահները

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930