Լրահոս
Օրվա լրահոսը

Պողոս Պողոսյան. «Մեկնելուց առաջ խոստում չէի տվել, բայց մեդալների ակնկալիքներ ունեի»

Ապրիլ 16,2014 21:25

Ծանրամարտի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանի մոտ ընդունելության ժամանակ, խոսելով իր Եվրոպայի առաջնությունում իր սաների մրցելույթների մասին, նշեց, որ գոհ է տղաների մասնակցությունից: «Իսրայել մեկնելուց առաջ խոստումներ չէի տվել, սակայն մեդալների սպասելիքներ ունեի, քանի որ տեսնում էի, որ ծանրորդների մարզավիճակը լավ է: Ու այդպես էլ եղավ: 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը պոկում վարժությունից հետո ընդամենր 10-րդն էր, սակայն հրումում նա դարձավ առաջատարը եւ երկամարտում նվաճեց մրցանակային երրորդ տեղը: 69 կգքաշային Վանիկ Ավետիսյանը նույնպես առաջին վարժությունից հետո ընդամենը 5-րդ տեղում էր: Բայց հաջորդ վարժությունում նա վստահ գնաց մեր ուղարկած կիլոգրամներին, բարձրացրեց ու գրավեց երկրորդ տեղը:  Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ) երկար ժամանակ մեծ մրցահարթակում հանդես չէր եկել, իսկ հավաքների ժամանակ վզին մի փոքր վնասվածք ուներ, որը վիրահատեցինք: Վերքը լրիվ չէր լավացել ու չէր կարողանում լիարժեք ելույթ ունենալ. հրում վարժության ժամանակ այն խանգարում էր: Բայց նրա ելույթն էլ նորմալ եմ համարում: Իսկ ինչ վերաբերում է գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանին, տարիներ առաջ ուսի լուրջ վնասվածքի պատճառով ոչ մի լուրջ մրցման չի մասնակցել: Բայց նա շատ լուրջ պայքարի մեջ մտավ, ցույց տվեց շատ բարձր արդյունքներ ու ապացուցեց, որ բարձրակարգ մարզիկ է: Ես նրան երբեք թույլ չեմ տվել հրում վարժությունում 240 կգ-ից ավելի ծանրության մոտենալ: Բայց, տեսաք, թե Իսրայելում 246-ն ինչպես հաղթահարեց, իսկ 251 կգ-ի ժամանակ ծանրաձողը դրեց քներակին ու այդ պատճառով չկարողացավ շարունակել: Ընդհանուր առմամբ գոհ եմ տղաների մասնակցությունից` ինչ առաջադրանք իրենց առջեւ դրված էր, կատարեցին», – ասաց գլխավոր մարզիչը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930