Լրահոս
Օրվա լրահոսը

Կփրկե՞ր ձեզ Օբաման, եթե դուք խեղդվելիս լինեիք. 6-ամյա աղջկա հարցը Պուտինին

Ապրիլ 17,2014 16:42

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իրեն կփրկեր, եթե նա խեղդվելիս լիներ: 6-ամյա Ալբինայի հարցին նա  պատասխանել է «Ուղիղ կապ Պուտինի հետ» ասուլիսի ժամանակ: Միլիոնավոր հարցերից այս մեկը Պուտինն անձամբ էր ընտրել պատասխանելու համար:

«Ես կարծում եմ, որ նա պարկեշտ, քաջ մարդ է ու կաներ դա», – ասել է նա՝ խոստովանելով, որ Օբամայի հետ անձնական հարաբերություններ չունեն:

Ասուլիսի ժամանակ ՌԴ ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է զարգացնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները ու կաշխատի վերականգնել վստահությունը, սակայն Ամերիկային կոչ է արել դադարեցնել ստի և կրկնակի ստանդարտների քաղաքականությունը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ettentcchi says:

    Իսկ ինչքան հետաքրքիր կլիներ, որ Պուտինին փրկելուց երկուսով էլ խեղդվեին:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930