Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության նպատակը ժամանակ շահելն է. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 24,2014 10:51

Ինչ խոսք, պարտադիր բաղադրիչի կասեցման մասին պաշտոնական հայտարարությունը կարելի է մեծ հաջողություն համարել։ Բայց այստեղ կան բազմաթիվ «բայցեր»։ Անկե՞ղծ է արդյոք Հովիկ Աբրահամյանը «իշխող Հանրապետական կուսակցության» իր գործընկերների հետ միասին։

Անցած տարվա նոյեմբերին, երբ Հովիկ Աբրահամյանը ԱԺ նախագահն էր, ԱԺ ՀՀԿ խմբակցությունը տապալեց խորհրդարանական ոչ իշխանական ուժերի նախաձեռնած արտահերթ նիստը, որի օրակարգում հենց «պարտադիր բաղադրիչի» հարցն էր։

Իսկ հիմա Աբրահամյանը ասում է, թե ով իր հետ չհամագործակցի, անձնապես կվիրավորի իրեն։ Հետո ասում է, որ պարտադիրը կասեցվում է, բայց պարտադիր բաղադրիչ անպայման լինելու է։

Եվ ուրեմն, ի՞նչ է պետք սպասել Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունից։ Ամենահավանականն այն է, որ իշխանության նպատակը ժամանակ շահելն է եւ օրենսդրական մեծուփոքր խառը փոփոխությունների միջոցով կենսաթոշակային բարեփոխումների դեմ շարժումը այդ ժամանակի ընթացքում մաշեցնելը, պառակտելը, տարբեր խմբերի տրոհելը, դրանք իրար դեմ հանելն ու դիմադրությունը կոտրելն է։ Կապրենք կտեսնենք։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930