Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ. Բովանդակ աշխարհով մեկ Հայ Դատը շարունակվելու է մինչև հաղթական ավարտ

Ապրիլ 24,2014 11:29

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության հայտարարությունը

Սիրելի հայրենակիցնե՛ր, այսօր՝ ապրիլի 24-ին, լրանում է մարդկության պատմության ամենազազրելի հանցագործություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը: Մեկ և կես միլիոն հայեր զոհ գնացին Թուրքիա պետության յաթաղանին միայն և միայն իրենց ազգային պատկանելության պատճառով: Թուրքիան սպանեց մեր հայրենակիցներին, ունեզրկեց և հայրենազուրկ դարձրեց միլիոնավոր հայորդիների: Չնայած իրականացրած նախադեպը չունեցող  հանցագործությանը, ժամանակակից Թուրքիան՝ իբրև Օսմանյան կայսրության անմիջական իրավահաջորդ, չի ընդունում տեղի ունեցածը, ավելին, շրջափակման մեջ է պահում Հայաստանը, մշտապես սպառնալիք հանդիսանում մեր երկրի անվտանգությանը: Թուրքիան շարունակում է իր հակահայ քաղաքականությունը նաև միջազգային ասպարեզում՝ ամեն անգամ մեր ժողովրդի դեմ մոգոնելով նորանոր դավեր:

Այս իրավիճակում, սակայն, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, որ 127 տարի ի վեր պայքարում է Թուրքիայի հայահալած քաղաքականության դեմ, վստահ է, որ վաղ թե ուշ պաշտոնական Անկարան առերեսվելու է իր իսկ պատմության հետ, դատապարտելու և հատուցելու է իր նախնիների կատարած բոլոր հանցանքների համար:

ՍԴՀԿ-ն վերահաստատում է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարող են փոխվել միայն այն պարագայում, երբ Թուրքիան ընդունի ցեղասպանության անժխտելի փաստն ու պատասխան տա բոլոր զազրելի արարքների համար: Հակառակ պարագայում, բովանդակ աշխարհով մեկ Հայ Դատը շարունակվելու է մինչև հաղթական ավարտ:

ՍԴՀԿ մամլո դիւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930