Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանի քրոջ ծննդաբերությունը զայրացրեց հեռուստամեկնաբանի եղբորը

Մայիս 05,2014 22:34

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վազգեն Խաչիկյանի փողերի լվացման գործով հերթական դատական նիստի ժամանակ քննարկվելու էր դատավոր Էդուարդ Մանուկյանի ինքնաբացարկի հարցը:

Հիշեցնենք, որ կեղծ փաստաթղթեր սարքելու, պետությունից առանձնապես խոշոր չափի` 91.566.229 ՀՀ դրամի կենսաթոշակի, թաղման, նպաստի եւ ժառանգվող գումար հափշտակելու մեջ Գյումրիում ամբաստանվում են 4 պաշտոնյաներ, որոնցից, սակայն, կալանավորված է ընդամենը մեկը` Հ1 հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանի եղբայր Ռուբեն Մնացականյանը: Նա եղել է վճարումների ծառայության ստորաբաժանման նախկին պատասխանատուն: Նրանից բացի դատվում են նաև Գյումրու տարածքային բաժնի պետ Էդուարդ Վարժապետյանը, գլխավոր մասնագետ Արթուր Աբրահամյանը, վճարող տեսուչներ Կիմա Փիլոյանը, Անյա Խաչատրյանը, որը, սակայն փախուստի մեջ է:դատ..

Ամբաստանյալ Արթուր Աբրահամյանի փաստաբան Թամարա Յայլոյանը անցած դատական նիստին ինքնաբացարկ էր հայտնել դատավոր Էդուարդ Մանուկյանին, սակայն այսօր փաստաբանը չէր ներկայացել դատարան` պատճառաբանելով, որ ինքը Երևանում է` կապված քրոջ ծննդաբերության հետ: Դատախազ Հովհաննես Ենոքյանն էլ իր հերթին դատարանին խնդրեց հաջորդ դատական նիստի օրը նշանակել մի փոքր ուշ, քանի որ ինքը մեկ շաբաթով գնում է արձակուրդ: Դատախազը իր հերթին նեղվեց Թամարա Յայլոյանի պատճառաբանությունից` նշելով, որ լավ կլինի նման դեպքերում դատարանն իրեն տեղյակ պահի, որպեսզի Երևանից անիմաստ չհասնի Գյումրի:

Թամարա Յայլոյանի չներկայանալը, նրա`դատարանին ներկայացրած պատճառաբանությունը ու դատական նիստի հետաձգումը ամենաշատը զայրացրեց Ռուբեն Մնացականյանին: Վերջինս իր հետ այս անգամ դատարան էր բերել մի շարք փաստաթղթեր` սոցապի գործարքների մասին, որը ցույց տվեց դատավորին: Ռուբեն Մնացականյանը սկսեց զայրացած խոսել, որին ի պատասխան դատավոր Մանուկյանը նրան առաջարկեց իր ասելիքը ուղղել համապատասխան մարմիններին: «Սա դատական նիստ չէ, սա խուլիգանություն է, խայտառակություն է», -հուզվեց Ռուբեն Մնացականյանը:դատ....

Ռուբեն Մնացականյանի փաստաբան Հովսեփյանն էլ լրագրողների հետ զրույցում նեղսրտեց, որ դատական նիստը հետաձգվեց փաստաբաններից մեկի բացակայության պատճառով, որը գնացել էր քրոջը ծննդաբերության ժամանակ օգնելու, ու թեև այս փաստը մարդկայնորեն հասկանալի է, սակայն իր անազատության մեջ գտնվողը պաշտպանյալը ոչնչով մեղավոր չէ, որ դատը հետաձգվում է անորոշ ժամկետով: Նա ասաց, որ ինքը պատրաստվում էր միջնորդություն ներկայացնել դատարանին Ռուբեն Մնացականյանի խափանման միջոցը փոխելու, սակայն դատը հետաձգեցին ու ինքը չհասցրեց: Այդուհանդերձ, ըստ նրա, Եվրոպական կոնվենցիայի 6-րդ կետի խախտում է, որ զանազան պատճառաբանություններով նիստերը հետաձգվում են, իսկ իր պաշտպանյալը 10 ամսից ավել գտնվում է անազատության մեջ: Նա նաև ասաց, որ Ռուբեն Մնացականյանը իր հավաքած փաստաթղթերը կտրամադրի կամ դատարանին կամ համապատասխան մարմիններին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գագիկ Մադոյան says:

    Բայց ինչ հաճույք եք զգում, երբ նշում եք Հեռուստամեկնաբան Նվերի եղբայրը, յանի ինչ? ինչ եք ուզում եք դրանով ասել? էնքան մարդու, կարող է և այլ լրագրողների հարազառտներին , նաև ձեր հարազատներին վատ բաներ,փորձանքներ են պատահում, ինչն եք ուզում շեշտել? ով չունի խոցելի հարազատներ` մարդկային այլ արատներով և հակումներով`ասենք քցող կամ հարբեցող? կարծում եմ անընդհատ շեշետելը Նվերի եղբայր լինելու հանգամանքը ոնց որ վարկաբերկման համար արվի

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031