Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցին խոչընդոտել է հայի արտագաղթմանը

Մայիս 05,2014 23:20

Նա չի ցանկացել հայ ենթակա ունենալ

Ռուսական մշակույթի Իջեւանի «Հարմոնիա» կենտրոնի տնօրեն Սեդա Զարգարյանը ասաց, որ Տավուշի մարզի բնակիչներից մեկը՝ ոստիկանության աշխատող, ցանկացել է «Հայրենակիցներ» ծրագրով ընտանիքով վերաբնակվել Ռուսաստանում, հաստատվել ՌԴ Տվեր քաղաքում: Սակայն այն ձեռնարկության տնօրենը, որտեղ պետք է աշխատանքի ընդունվեր տավուշցին, ադրբեջանցի է;

Վերջինս իմանալով, թե ով է ցանկանում աշխատանքի անցնել իր մոտ, հայտնել է, որ ինքը նոր աշխատողի կարիք չունի, թեեւ այդ ձեռնարկության թափուր աշխատատեղերը նշված էին «Հայրենակիցներ» ծրագրի տեղեկատվության մեջ: Տիկին Զարգարյանն ասաց, որ հիմա երիտասարդ ոստիկանը փորձում է Ռուսաստանի այլ տարածաշրջաններում աշխատանք գտնել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aram says:

    Իսկ մարզպետ Արմեն Ղուլարյանի պնդմամբ մարզից արտագաղթը նվազում է??? Ի դեպ ինքն էլ է ժամանակավոր՝ մայիսի 3-ից 7-ը, իր տեղակալի հետ արտագաղթել Ֆրանսիա, ինչ է, որ ամեն ինչ շատ լավ է, կարելի է նաև այլոց հաշվին հանգստանալ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031