Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմավարական գործընկե՞ր, թե՝ «ոխերիմ բարեկամ»

Մայիս 28,2014 20:13

«Դե մեր ոխերիմ բարեկամներն են»-Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի հերթական բաժնի մասին վերաբերվող հարցին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գործադիր քարտուղար Մասիս Այվազյանը:

Հիշեցնենք, Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Կոնստանտին Բիրյուլինը անցած շաբաթ ИТАР-ТАСС-ին հայտնել էր, որ Մոսկվան ավարտել է Ադրբեջանին 100 հատ Т-90С տանկերի մատակարարումը: Ռուս պաշտոնյան հնարավոր էր համարել նույն քանակի նոր խմբաքանակի մատակարարումը:

Մեր զրուցակիցն, այնուհանդերձ, լավատես է, եւ ընդգծում է, որ զենքի հերթական մեծ բաժնի «մասին խոսք կա»: Ընդհանրապես, Մասիս Այվազյանը, գնահատելով ՌԴ-ի պահվածքը եւ ՀՀ-ի իշխանությունների լոյալ կեցվածքը, մեջբերեց հայտնի ասացվածքը. «կարմիր կովը կաշին չի փոխի»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Այ երբ անողնաշար Հայաստանը «բարեկամ» ռուսի ռազմական բազան դուրս վռնդի Հայաստանից,կամ ԳՈՆԵ սպառնա դա անել,այ այ՛դ ժամանակ կսկսեն մտահոգվել/մտածել նաև Հայաստանի ազգային շահի մասին:

    Հայաստանը (և Արցախը) երկարաժամկե՛տ ապագա կունենան միայն այն դեպքում, եթե ինչ-որ ձևով կարողանան կցվել ԱՄՆ-ին. թե դա կլինի դառնալ ԱՄՆ հատուկ տարածք, թե մնալ de jure անկախ պետություն,արդեն կարևոր էլ չէ: Որովհետև այլապես Հայաստանը,որպես պետական միավոր,կլանվելու է ռուսի ու թուրքի միջև: Ռուսաստանը/ռուսական բազան և ՀԱՊԿ-ը այսօր Հայաստանին թիվ 1 ՎՏԱՆԳՆ է: Ռուսաստանի և Հայաստանի ազգային շահերը ԲԱՑԱՐՁԱԿ տարբեր են:

  2. dyadyur says:

    Ռուսաստանի կողմից մեր թշնամուն զենքի մատակարարումը հիմնականում անհանգստացնում է միայն լրագրողներին և տպավորություն է ստեղծվում,մենք ԱԳՆ չունենք:Իսկ ռուսները դեպքից դեպք`հարկի ու անհարկի, ,,ձեռի հետ,, ասում են , ,,անհանգստանալու բան չկա,բիզնես ա էլի,անում ենք.հաշվեք,որ սառնարաններ ենք մատակարարում,,:Այս ամբողջ ընթացքում ԱԳՆ-ն կարող էր չէ? գոնե մեկ նոտա հղել Ռուսաստանին` պաշտոնապես հայտնելով իր`եթե ոչ դժգոհությունը,ապա գոնե անհանգստությունը:Այլապես,մի 40-50 տարի հետո,երբ մենք ոտքի կանգնած կլինենք և ռուսներին հաշիվ կներկայացնենք` իրենց այսօրվա ,,կերած բողկերի,, համար,ռուսները իրավացիորեն ,,սուխոյ ատկազ,,կանեն ու կասեն,որ իրենք իրականում ոչ թե զենք ու զինամթերք են տվել նրանց,այլ սառնարաններ և այլ ապրանքներ:Այս դեպքում մերոնք ապացույցների բացակայության պատճառով ոչինչ չեն կարող հակադարձել:Ի վերջո մաքսային տերմինաբանությամբ թե տանկն ու հրանոթը, թե սառնարանն ու տրակտորը ԱՊՐԱՆՔ են:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031