Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչպես Փարաջանովը Շարլ դը Գոլի կնոջը յոթ հարկ ոտքով բարձրացրեց

Հուլիս 14,2014 19:16

Ճանաչված ուկրաինացի կինոօպերատոր Յուրի Հարմաշը, որը մտերիմ է եղել Սերգեյ Փարաջանովի հետ, Aravot.am-ի հետ զրույցում մի դրվագ պատմեց վարպետից: Փարաջանովին ցանկանում է այցելել Ֆրանսիայի նախագահ  Շարլ դը Գոլի տիկինը, ու վարպետին զգուշացնում են, որ որեւէ խենթություն չանի:

7-րդ հարկում ապրող Փարաջանովը  էլեկտրիկին ու վերելակ սպասարկողին խնդրում է անջատել հոսանքն ու վերելակը, որպեսզի դը Գոլի կինը յոթ հարկ ոտքով բարձրանա: Բայց փոխարենը բոլոր աստիճաններին նա վարդի թերթեր է շաղ տալիս  ու հսկայական մոմեր տեղադրում:

Հարմաշի՝ փարաջանովյան տպավորությունների մասին՝ վաղվա տպագիր «Առավոտում»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Լուսանկարում  Յուրի Հարմաշը (ձախից) Արայիկ Մանուկյանի հետ՝ «Մոսկվա» կինոթատրոնում իր ցուցահանդեսի ժամանակ: Լուսանկարը՝ Արայիկ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031