Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտի» թղթակիցը չորրորդ անգամ չի կարողանում հարցաքննվել որպես վկա

Հուլիս 16,2014 15:40

«Առավոտ» թերթի լրագրող Ռուզան Մինասյանը 4-րդ անգամ է ներկայանում Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ գործարար համբավի պաշտպանության համար դատարան դիմած առողջապահության նախարարության թիվ 3 կլինիկական հիվանդանոցի հայցով:

Դատավոր Ալեքսեյ Սուքոյանն այսօրվա նիստը հետաձգեց դարձյալ պատասխանողի՝ իրավաբան Ռուբեն Այվազյանի (լուսանկարում)  բացակայության պատճառով:

Դատարանը նրան պատշաճ ձեւով ծանուցել էր, սակայն նա չէր ներկայացել դատարան: Ուշադրության արժանի էր այն, որ փոստային բաժանմունքից ստացված ծանուցագրում գրված էր, թե նա բացակայում է հանրապետությունից:

Սակայն, ինչպես նման դեպքերում է լինում, դատարանը չունի մեխանիզմներ այդ հանգամանքը ստուգելու համար:

Առողջապահության նախարարության թիվ 3 կլինիկական հիվանդանոցի ներկայացուցիչն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մուրադ Ասրյանը:

Ըստ հայցվորի, պատասխանողը` իրավաբան Ռուբեն Այվազյանը, 2012թ. մայիսի 22-ին «Վարկած» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ նշյալ բուժհիմնարկում իր հորը՝ ճարտարագետ, «Կալաշնիկով» ինքնաձիգի փամփուշտի արտադրության ավտոմատ հոսքագծի նախագծող Լեւ Այվազյանին մայիսի 12-ին պատշաճ բժշկական օգնություն ցույց չտալով՝ «առանձնապես դաժանությամբ սպանել են»:
Նշենք, որ 2012թ. մայիսի 22-ին այլ լրատվամիջոցների հետ դատարան հրավիրված լրագրող Ռուզան Մինասյանը լուսաբանել է «Վարկած» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսը:

Մեր տեղեկություններով, այսօր ծանուցագրով դատարան էր հրավիրվել նաեւ «Վարկած » կայքի պատասխանատու Ռուզան Ավոյանը, որը, սակայն, դատարան չէր ներկայացել:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 13-ին:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031