Լրահոս
Օրվա լրահոսը

Շախմատի միջազգային օրվա առիթով երիտասարդ գրոսմայստերները խաղացին սկսնակների եւ շախմատասերների հետ (ֆոտոշարք)

Հուլիս 20,2014 21:29

Այսօր շախմատի միջազգային օրն է:O

Մասնագիտական տոնի առիթով Երեւանի «Փյունիկ» նորաստեղծ շախմատային թիմը մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարակից այգում հետաքրքիր միջոցառում էր կազմակերպել, որում հանրապետության լավագույն երիտասարդ գրոսմայստերները նախ միմյանց շնորհավորեցին մասնագիտական տոնի առթիվ, ապա՝ մեկական պարտիա խաղացին սկսնակների եւ, պարզապես, շախմատասերների հետ:OO

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ, ՖԻԴԵ-ի վարպետ Հովիկ Խալիկյանն Aravot.am-ին ասաց, որ հանրապետության առաջատար երիտասարդ գրոսմայստերները՝ Էլինա Դանիելյանը (Էլինան Լիլիթ Մկրտչյանի, Մարիա Կուրսովայի, Լիլիթ Գալոյանի եւ Շուշաննա Սարգսյանի հետ այս գիշեր է վերադարձել կանանց Եվրոպայի անհատական առաջնությունից: Ա. Հ.), Զավեն Անդրեասյանը, Ավետիք Գրիգորյանը եւ մյուսները, որոնք Հայաստանի մարզական դրոշի պատիվը հաջող են պաշտպանում միջազգային մրցաշարերում, սիրով համաձայնել են մասնակցել այս նախաձեռնությանը: «Միաժամանակյա խաղի սեանսները մի տեսակ հնացել են: Սա նոր ձեւաչափ է, որում սկսնակ շախմատիստները եւ շախմատասերները գրոսմայստերների հետ մեկական պարտիա խաղալու հնարավորություն են ստանում: Հավատացած եմ, որ այս օրը նրանց հիշողությունից չի ջնջվի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031