Լրահոս
Օրվա լրահոսը

Կոալիցիա կազմելու վերաբերյալ Թանդիլյան-Մարության-Մնացականյան հանդիպում տեղի չի ունեցել

Օգոստոս 31,2023 21:20

«Այդ ֆորմատով հանդիպում տեղի չի ունեցել։ Հանդիպում չի եղել Մանե Թանդիլյանի եւ Հայկ Մարությանի հետ, առաջարկներ նույնպես չեն եղել։ Բայց մենք բաց ենք առաջարկների համար»,-Aravot.am-ին հայտնեցին «Հաղթանակ» կուսակցությունից։

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Հաղթանակ» կուսակցությունից հերքում են տեղեկությունը, թե վերջերս հանդիպել են «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը, «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը եւ «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը։

Հիշեցնենք, Shamshyan.com-ի  տեղեկություններով՝ իշխանությունների հետ դաշինք կազմելը բացառած քաղաքապետի երեք թեկնածուներ Մանե Թանդիլյանը, Հայկ Մարությանը եւ Վիկտոր Մնացականյանը վերջերս հանդիպել են եւ պայմանավորվել, որ միասին պետք է կոալիցիա կազմեն եւ բաշխեն քաղաքի կառավարումը:

Ըստ նույն աղբյուրի՝ Քանի որ Մանե Թանդիլյանը լավ ֆինանսիստ է, ֆինանսական բլոկը, կրթությունն ու որոշ մշակութային ոլորտներ որոշվել է տալ «Ապրելու երկրին»: Աղբահանության, տրանսպորտի եւ էլի մեկ-երկու ոլորտ պայմանավորվել են հանձնել Հայկ Մարությանի վերահսկողությանը: Իսկ քաղաքաշինության, կառուցապատման եւ քաղաքային պլանավորման այլ ոլորտներ էլ կհամակարգի Վիկտոր Մնացականյանը:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031