Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավտոբուսի վարորդը պոլիկլինիկայի բժշկից բարձր աշխատավարձ է ստանում, էլ ո՞ր երկրում է այդպես»․ բուժաշխատողի հարցը Մանե Թանդիլյանին

Հուլիս 27,2023 23:45

Այսօր բուժաշխատողների հետ հանդիպման ժամանակ «Ապրելու երկիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանին հարց ուղղվեց, թե ինչո՞ւ են պոլիկլինիկաների մասնագետների աշխատավարձերը ցածր։ «Մենք կարող ենք այնպես անել, որպեսզի մեր բուժաշխատողն ապահովված լինի, իրենք շաբաթ-կիրակի օրերին էլ են աշխատում։ Նրանք չեն մտածում, որ ժամը վեցն է, գործից գնան, ամեն ինչով աշխատում են մեզ օգնել, բայց նրանք պաշտպանված չեն, խայտառակ աշխատավարձ են ստանում։ Ավտոբուսի վարորդը պոլիկլինիկայի բժշկից բարձր աշխատավարձ է ստանում, էլ ո՞ր երկրում է այդպես»,- ասաց մասնագետներից մեկը։

Մանե Թանդիլյանն ի պատասխան նշեց, որ աշխատավարձերի չափն անընդունելի է իր համար։

«Ես նույնիսկ ինձ անհարմար եմ զգում բժիշկների ու մանկավարժների աշխատավարձերի համար։ Դա ուղղակի տվյալ պետության դեմքն է, երբ իր երկրում նման պատասխանատու ոլորտներում նման վարձատրություն է։ Ես գիտեմ, որ կուզենք ներդրվեն խրախուսման մեխանիզմներ, որպեսզի մոտիվացված լինի բժիշկը՝ իր վրա աշխատելու։ Ես ուզում եմ նաեւ հասկանալ, թե ինչպիսի՞ մոտիվացիոն մեխանիզմ պետք է ներդնենք, որ բժիշկը շահագրգիռ լինի նորարարությանը ծանոթանալ, մասնակից լինել դրա քննարկմանը եւ կատարելագործվել ամեն օր։ Անընդհատ սովորելը պետք է ապրելակերպ լինի բժշկի համար, ես հուսով եմ, որ դա այդպես է, կամ գոնե մենք դա խրախուսելու մեթոդ պետք է ունենանք»,- նշեց Թանդիլյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31