Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած Վարդանի դաժան ծեծին ու սպանությանը հարեւաններից շատերն են ականատես եղել, բայց վախը լռեցրել է գրեթե բոլորին. »Հայոց աշխարհ»

Հուլիս 29,2014 12:02

Մարդասպան «Ջունգլ» Գեւորգն անգամ փաստաբանի ու քննիչի ներկայությամբ սպառնացել է Տատյանային՝ «Չե՞ս վախենում, երեխաներ ունես, աղջիկ ունես, քթիցդ կգա»։

Դեպքից սարսափած հարեւաները թեպետ զգուշորեն, բայց չեն թաքցնում՝ սրանց թիկունքին ինչ-որ մարդիկ կան «վերեւներում», դատախազներ են, ու դրանից է, որ գիշատիչներն այսչափ պաշտպանված են իրենց զգում:

Տեղեկացանք, որ Սարգիսը 3 անգամ դատապարտված է եղել, բայց կարողացել է խույս տալ քրեական պատասխանատվությունից: Այսինքն՝ այս ոճիրը սրանց կյանքում առաջինը չէ, շատ բաներ են արել, արել են ու մարսել: Թերեւս համոզված են, որ այս անգամ էլ են չոր դուրս գալու:

Մի մտահոգիչ հանգամանք եւս: Չնայած Վարդանի դաժան ծեծին ու սպանությանը հարեւաններից շատերն են ականատես եղել, բայց վախը լռեցրել է գրեթե բոլորին: Վկաներից մեկն անգամ ասել է՝ եթե ինքը ցուցմունք տա, իրեն կասեն՝ ծախեցիր: Այսինքն՝ նախընտրում են լռել ոճրագործների մասին, միայն թե թաղում իրենց «ծախող» չանվանեն: Ու, արդյոք այս սարսափելի ոճրի մեջ ամենասարսափելին նաեւ այն չէ՞, որ ականատեսներից միայն մեկն է համարձակվել ցուցմունք տալ:

Առերեսման ժամանակ տեղի ունեցած մեկ այլ «դրվագ» եւս Տատյանայի համար մնացել է չհասկացված. առերեսման բերված մարդասպան «Ջունգլ» Գեւորգին ու Սարգիսին նստեցրել են սպանվածի կնոջ ու դստեր դիմաց, միմյանց բավական մոտ, նրանց անջատել է ընդամենը մի փոքր սեղան: «Առերեսումից առաջ մեզ ոչ ոք չստուգեց, գուցե ես ինձ հետ վերցրել էի կիսլատա կամ դանակ, եւ հնարավոր էր, չէ՞… Ներկա եմ եղել ամուսնուս սպանությանը, դիահերձմանը ու իմ մեջ մի այլ` քերված, դատարկված հոգեվիճակ էր, հնարավոր էր, որ մեծ վշտից հետո չկարողանայի ինձ զսպել»:

Տատյանան կասկած ունի՝ գուցե միտումնավո՞ր էին իրենց այդքան մոտ նստեցրել, գուցե վշտակորույս կնոջն ու դստերը ինչ-որ քայլի՞ էին դրդում, գուցե փաստաբանի ու մարդասպանների լպիրշ պահվածքը նո՞ւյնպես դրան էր միտված:

Տատյանան նման միտում է տեսնում նաեւ նրանում, որ ստորագրությամբ ազատ է թողնվել ոճրագործություն հրահրողը՝ Բաբկենը: Ու այրիացած կինը մտահոգ է՝ տղաները երիտասարդ են, որքան էլ դաստիարակված են, գիտակից, հարգում են իրենց հոր հիշատակը, բայց ի՞նչ իմանաս, չէ՞, որ ցավ կա մեջները, պահի տակ ի՞նչ կարող է կատարվել, եթե այդ չարագործը հանկարծ փողոցում դեմ-դիմաց դուրս գա իր որդիներին: Արդյոք մարդասպան ընտանիքի հաշվարկն էլ հենց սա չէ՞. չմտածված քայլերի դրդել սպանվածի որդիներին ու դրանով իսկ շեղել գործի ընթացքը:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031