Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանտարկյալները բանտային վատ պայմանների հարցը չեն բարձրացնում»

Օգոստոս 08,2014 21:56

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը վստահեցնում է, որ անձամբ է երկու ամիս առաջ այցելել Վարդաշենի քրեակատարողական հիմնարկ ու զրուցել Շանթ Հարությունյանի ընկերոջ՝ նոյեմբերի 5-ի դեպքերով կալանավորված Վարդան Վարդանյանի հետ:

Հիշեցնենք, որ այսօր Վարդան Վարդանյանը Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում բողոքում էր, որ իննը ամիս է՝ անազատության մեջ է ու ոչ մի հ/կ-ից իրենց չեն այցելել, չեն հետաքրքրվել ՝ինչ խնդիրներ ունեն:

Անդրադառնալով բանտախցերի անմարդկային պայմաններին, ինչից այսօր դժգոհում էր Վարդան Վարդանյանը, պարոն Սաքունցն ասաց. «Պայմանները ահավոր են ու անմարդկային: Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում նաեւ գերբեռնվածության խնդիր կա: Ես ինքս Վարդան Վարդանյանին ասել եմ, որ պայմանների հետ կապված պետք է բողոք գրի: Նա հստակ պատասխան չի տվել: Իսկապես պայմանները նվաստացնող են, ու պարոն Վարդանյանը կարող է իր փաստաբանի հետ այդ հարցը Հայաստանի իշխանությունների առջեւ բարձրացնել»:

Իրավապաշտպանի խոսքով, իրենք էլ են բանտերի վատ պայմանների խնդիրը պարբերաբար բարձրացնում իրենց զեկույցներում, բայց կարծում է, որ կոնկրետ դեպքերում, պետք է բանտարկյալներն էլ խնդրի մասին բարձրաձայնեն. «Որեւէ բանտարկյալ, հատկապես քաղբանտարկյալները խցային պայմանների մասին դատական ատյաններում չեն բարձրացնում, նույնիսկ ազատվելուց հետո»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031