Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինա Դանիելյանը Տրոմսյոյում առաջին հաղթանակը տարավ

Օգոստոս 08,2014 22:24

Լիլիթ Մկրտչյանը շարունակում է փայլել երկրորդ խաղատախտակի առջեւ:

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը այսօր կարեւոր հաղթանակ տարավ Կուբայի ընտրանու նկատմամբ: Այսօր՝ վեցերորդ տուրում մեր աղջիկները պարտության մատնեցին Կուբայի թիմին՝ 2,5:1,5: Տրոմսյոյում առաջին հաղթանակը տոնեց Հայաստանի լավագույն կին շախմատիստուհի Էլինա Դանիելյանը, իսկ երկրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկող Լիլիթ Մկրտչյանը շարունակում է փայլել: Լիլիթն անցկացրած վեց պարտիաներում այսօր հինգերորդ անգամ մրցակցին ստիպեց անձնատուր լինել: 5,5 միավորով հայ շախմատիստուհին հավակնում է դառնալ օլիմպիադայի լավագույն մասնակիցներից մեկը: Լիլիթ Գալոյանը երրորդ խաղատախտակի առջեւ պարտվեց, իսկ Մարիա Կուրսովան վաստակեց կես միավոր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ armchess.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031