Լրահոս
Օրվա լրահոսը

Պտտահողմը 2 միլիոն դրամի վնաս է հասցրել. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 15,2014 18:46

Այսօր ժամը 13:00-ի սահմաններում Գեղարքունիքի Զովաբեր գյուղում պտտահողմ է բարձրացել՝ զգալի վնաս պատճառելով գյուղատնտեսությանը և գյուղացիների գույքին: Ականատեսների խոսքով՝ այն սկիզբ է առել Կաքավաձորից և անհետացել Զովաբերի ամայի հողատարածքներում: Գյուղապետ Սամվել Եսայանի գնահատմամբ՝ վնասը հասնում է մոտ 2 մլն դրամի: Կազմվել է հաշվետվություն և ներկայացվել Գեղարքունիքի մարզպետարան:

DSC01432

Պտտահողմը քշել-տարել է մի քանի տանիքների թիթեղները, արմատախիլ արել բերքատու ծառեր: Թիթեղներից մեկը կոտրել է  գյուղի բնակիչ Վարդան Գաբրիելյանի տան գազի խողովակը և քերծել վերջինիս մեքենան: «Վախեցա տնից դուրս գալ. հոսանքի լարերը ամբողջովին խառնվել էին իրար»,- ասաց տանտիրուհին:

DSC01424

Գյուղը մոտ մեկ ժամ հոսանքազրկված է եղել: Զովաբերցիները հուսով են, որ մարզպետարանը կփոխհատուցի վնասը:

 

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930