Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը պարգեւատրել է Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունքներ տված Ներքին զորքերի նախկին հրամանատարին

Սեպտեմբեր 23,2014 22:26
vahan harutyunyan

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր. «Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև պետության սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար ազատամարտիկ Վահան Սերգեյի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»:

Vahan Harutyunyan-hramanagir

Հիշեցնենք, որ Վահան Հարությունյանը ՆԳՆ ներքին զորքերի նախկին հրամանատարն է, որը 2000թ. ցուցմունքներ էր տվել, իր իսկ ձեւակերպմամբ, «Վանո Սիրադեղյանի կողմից կազմակերպված սպանությունների վերաբերյալ»:

Վահան Հարությունյանը ինքը դատապարտվել էր այդ գործով՝ համագործակցության համար արժանանալով մեղմ պատժաչափի, եւ 1998-ի հունիսի 22-ից մինչեւ 2002-ի հունիսի 24-ը անցկացրել Ազգային անվտանգության մեկուսարանում:

Իսկ ազատության մեջ հայտնվելուց հետո` 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ աշխատում էր հօգուտ Ռոբերտ Քոչարյանի վերընտրության: «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում նա ասել էր. «Այո, շատ բան եմ արել, որ Ռոբերտ Քոչարյանը ընտրվի: Որովհետեւ՝ ով ինչ ուզում է ասի, այդ մարդը շատ բան է անում, հատկապես Ղարաբաղի հարցում»:

Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունքներ տված ներքին զորքերի նախկին հրամանատարն այդ հարցազրույցում նաեւ հավաստիացրել էր, թե շատ լավ է վերաբերում իր նախկին ղեկավար Վանո Սիրադեղյանին. «Այն, որ Վանոն շատ բան է արել մեր երկրի կայացման համար՝ անվիճելի է: Այսօրվա մեր օրերում Վանոյի պես մարդ է պետք, պինդ մարդ: Ինքը ուժեղ նախարար էր, շատ ուժեղ նախարար էր, ու հիմա նրա նման մարդու կարիք կա: Շատերը ասում են, թե Վահանը Վանոյին դավաճանեց: Դա սխալ է: Դեռ հարց է՝ ով ում դավաճանեց: Թե՞ պետությունը մեզ բոլորիս դավաճանեց: Ուզում էին նախկինում կատարված բոլոր կեղտոտ հանցագործությունները բարդել ինձ վրա: Բայց ես ոչ ուզում էի մեռնել, ոչ էլ քավության նոխազ դառնալ»:

Վահան Հարությունյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Աղբի մեջ մազ ման գալը,՝ անիմաստ է։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930