Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ ո՞ր Հիտլերի համար եք ճանապարհ հարթում». Նաիրա Զոհրաբյանի հարցը՝ ՀՀԿ-ականներին

Սեպտեմբեր 25,2014 21:25

Այսօր Աբովյան քաղաքում ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» կազմակերպած հանրահավաքին ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը անեկդոտ պատմեց:

«Անեկդոտ է շրջանառվում, թե՝ ձեր ընտանիքը վա՞տ է ապրում՝ մի հավատացեք, եթե ձեր երեխաները սոված են, մի հավատացեք, որովհետեւ միջազգային կազմակերպությունների տվյալներով ամենաբարեկեցիկ ժողովուրդների ցանկում ենք: Այն կազմակերպությունների տվյալներով, որոնց պետբյուջեից մոտ կես միլիոն դոլար է տրամադրվել՝ Հայաստանի իրական վիճակը կեղծելու եւ կեղծ ցուցանիշներ ներկայացնելու համար: Կես միլիոն դոլար է տրամադրվել նախորդ  վարչապետի մանկլավիկների կողմից, որ հայ քաղաքացուն ներշնչեն, որ լավ է ապրում, որ իր երեխան սոված չէ»,- ասաց տիկին Զոհրաբյանը:

Նրա բնորոշմամբ, իշխանությունների քարոզած ապահով Հայաստանը դարձել է անարդարության, ամենաանմարդկային մակդիրների հոմանիշ:

Տիկին Զոհրաբյանի խոսքով, հիմա իշխանությունների օրակարգում մի խնդիր կա.«Սահմանադրական փոփոխություններով լուծել իրենց վերարտադրության հարցը: Սա բռնի ուժով փաթաթելու են ժողովրդի գլխին: Եվ այդ փոփոխությունները մեկ նպատակ ունեն՝ եւս տասը տարով ապահովել ՀՀԿ-ի դիկտատուրան, իսկ դա նշանակում է եւս տասը տարվա ռեսուրս դիմակայելու այս բռնաճնշումներին, այն ամենին, ինչը կատարվում է մեր երկրում»:

Նա նաեւ անդրադարձավ 1,5 տարի առաջ սկսած քաղաքական կոնսուլտացիաներին.«Այդ  ժամանակ ՀՀԿ-ի իդեոլոգները մեղադրում էին, թե փորձում ենք կեղծ իդեաներով հանրության ուշադրությունը շեղել իրական խնդիրներից: Նրանցից մեկը, որն այսօր սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում է ու գյուղից գյուղ ընկած, մարզից մարզ ընկած մարզպետարանների հոգնած աշխատակիցներին համոզում է, որ խորհրդարանական կառավարման մոդելը լավագույնն է, 1,5 տարի առաջ ասում էր՝ ժողովուրդ չգնաք դրան, որովհետեւ այդ ճանապարհով ֆաշիզմը եկավ իշխանության, այդ ճանապարհով Հիտլերը եկավ իշխանության: ՀԻմա այդ ո՞ր Հիտլերի համար եք ճանապարհ հարթում: Բոլորիս համար էլ պարզ է: Նրանցից շատերը մեզ մեղադրում էին, որ երկրի հիմնական խնդիրները թողած՝ կեղծ օրակարգ ենք ձեւավորում, հիմա փորձում են մեր ուշադրությունը շեղել ու կեղծ օրակարգ ստեղծել իրենց իշխանությունը եւս տասը տարով երկարաձգելու համար»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930