Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Չեմ համարում, որ անշրջելի որեւէ բան կա։ Բացի մարդկային մահվանից». «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 17,2014 10:58

Հատված «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հարցազրույցից:

– Ինչպե՞ս եք գնահատում Գագիկ Ծաոուկյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթները հոկտեմբերի 10-ի հանրահավաքում։

– Պարոն Ծառուկյանը փաստորեն ելույթ չունեցավ, դրա համար դժվար գնահատական տամ, իսկ պարոն Տեր-Պետրոսյանը ունեցավ իր հերթական ելույթը, որի մի մասի հետ համաձայն եմ, իսկ մի այլ շրջանակ հարցերի հետ համաձայն չեմ։ Դա իր անձնական կարծիքն էր, իր անձնական առաջարկը, ես դա այդպես եմ ընկալում։

Համաձայն չեմ կոնկրետ իր տեսակետի հետ, որը վերաբերում է ջղաձգվողների եւ Եվրասիական տնտեսական միավորմանը Հայաստանի միացման հետ (Լեւոն Տեր-Պետրոսյանը, իր ելույթում խոսելով Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության մասին, այն համարեց «անշրջելի իրողություն» եւ դրա դեմ պայքարողներին որակեց որպես «երկու-երեք տասնյակ ջղաձգված անձինք – հեղ.): Եթե մենք ունենանք, եւ կունենանք անպայման, լեգիտիմ իշխանություն, որեւէ բան անշրջելի չէ։ Լեգիտիմ իշխանությունը կարող է կարգավորել թե՛ ներքին, թե՛ արտաքին հարցեր՝ ըստ անհրաժեշտության, եւ կարծում եմ, որ այստեղ կա անհամաձայնություն։ Համարում եմ, որ Եվրասիական տնտեսական միավորման այդ առոչինչ ստորագրությունը հակասահմանադրական է, որ դա հեռանկար չէ ՀՀ-ի համար, եւ մենք դա հստակ ենք ասում։ Ինքը իր վերլուծությունը տվեց, հարգանքով եմ վերաբերվում վերլուծությանը, բայց ես չեմ համարում, որ անշրջելի որեւէ բան կա։ Բացի մարդկային մահվանից, մնացածը հնարավոր է շրջել, եւ այդ հնարավորի փնտրտուքի մեջ ենք բոլորս։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031