Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյանը՝ Բագրատյանին. «Իմ բլուրը քո սարին համեմատ չի» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 23,2014 17:10

ԱԺ-ում Սահմանամերձ համայնքներում գործունեությանը հարկային արտոնություններ տալու մասին կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ու ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը միմյանց հիշեցնում էին 90-ականների վարած տնտեսական քաղաքականությունը:

ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը, ի պատասխան Հրանտ Բագրատյանի քննադատությունների ու դիտողությունների, որ պետք է բարեխիղճ գտնվել եւ ճիշտ պատկերը ներկայացնել Սերժ Սարգսյանին, որ սխալ քայլեր են անում ու քանդում պետությունը՝ մեջբերեց Ջիվանի. «Պարոն Բագրատյան, իմ բլուրը քո սարին համեմատ չի: 99-ին մինուս 50 տոկոս էր բյուջեն»:

Հրանտ Բագրատյանն արձագանքեց. «Ուշադիր լսեք ինչ եմ ասում: Բագրատյանը չի ասել, որ աճ չկա: Բանն այն է, որ տնտեսական աճը, այդ թվում նաեւ երկնիշ թվով, իր ազդեցությունը թողնում է շատ կարճ: 2007-ի տնտեսական աճում 600 մլ դոլար վաճառքից է եղել: Դա աճ չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ես յալանչիի խոսացածը ընդհամենը փուչ քամի է։ Երկիրը պետք է կոնկրետ արտադություններ կազմակերպի, այլ ոչ սուտ տոկոսներ ու կապիկություն անի։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031