Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ռուսական գործարար համաժողովի պատվիրակների հետ համագործակցության հեռանկարների քննարկման վերաբերյալ

Հոկտեմբեր 23,2014 18:44

«Ռուսաստանի ձեռնարկությունների բիզնես առաքելությունը Երևան քաղաքում» նախագծի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և Երևանի Առևտրաարդյունաբերական պալատի, Կուրգանի, Օմսկի ու Նիժնի Նովգորոդի արտահանման տարածաշրջանային աջակցության կենտրոնների նախաձեռնությամբ հոկտեմբերի 22-ին անցկացված Հայ-ռուսական գործարար համաժողովի պատվիրակները հյուրընկալվել են Երևանի քաղաքապետարանում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է համակողմանի, այդ թվում նաև տեխնիկական աջակցություն ցուցաբերել ռուս գործարարներին`տեղի ընկերությունների հետ փոխշահավետ համագործակցություն ծավալելու նպատակով: Հանդիպմանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը և մտքեր փոխանակել ոլորտի ռուսական ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ռուսական պատվիրակության անդամները ներկայացրել են իրենց ընկերությունների գործարար ուղղությունները` մասնավորապես ջեռուցման համակարգերի, կոմունալ-կենցաղային, ճանապարհաշինական տեխնիկայի, սննդի արդյունաբերության և այլ բնագավառներում:
Ռուսական պատվիրակության երևանյան այցի շրջանակում կկազմակերպվեն նաև գործարար այլ հանդիպումներ, իսկ առաջիկայում՝ նաև փոխայցելություններ:

 

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031