Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ֆարմանյանը Վահան Բաբայանին հրապարակավ անգրագետ անվանեց

Հոկտեմբեր 30,2014 18:06

Այսօր ԱԺ-ում արտգործնախարարությանը 2015-ի բյուջեի նախագծով նախատեսված ծրագրերի քննարկման ժամանակ աղքատ երկրում նոր մեքենաներ գնելու եւ նախարարության ծախսերն ավելացնելու հետ կապված բանավեճ եղավ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանի եւ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի միջեւ:

Ավելի ուշ այդ բանավեճին արձագանքեց ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, որը Վահան Բաբայանին նետեց. «Երբ բյուջետային քննարկումների ժամանակ այստեղ ամպագոռգոռ հայտարարություններ են արվում, կառավարության ներկայացուցիչները պարտավոր են քաղաքական գնահատականներ տալ: Արտգործնախարարության ծախսերի ավելացումը, ճիշտ է, դուք ներկայացրեցիք, որ կապված է աշխատավարձերի բարձրացման հետ, բայց պետք է նկատել, որ արտգործնախարարության աշխատակիցները եւս նախարարության մի մասն են: Եթե բոլոր պետական  ծառայողների աշխատավարձերը բարձրացնում են, բնականաբար, նաեւ պետք է բարձրացնեն արտգործնախարարության աշխատակիցների աշխատավարձերը: Հասկանալի է, որ անգրագիտությունը Հայաստանում նոր հորիզոններ է նվաճում, բայց նաեւ պետք է սեփական կոչումը հարգել եւ ձեռնպահ մնալ վերամբարձ, օդի մեջ քամի տատանող եւ չհիմնավորված հայտարարություններից»:

Շիրակ Թորոսյանը Պավել Սաֆարյանից հետաքրքրվեց, թե ղարաբաղյան հակամարտության հետ կապված լոբբինգի համար գումարներ նախատեսվո՞ւմ են: Պավել Սաֆարյանն ասաց, որ քարոզչության համար գումարներ նախատեսվում են, այլ հարց է, որ դրանք քիչ են:

ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ հարցրեց՝ արտգործնախարարության նոր շենքը հանձնվելո՞ւ է 2015-ին շահագործման, եւ դրա կահավորման հետ կապված գումարներ նախատեսվա՞ծ են: Փոխնախարարն ասաց, որ նման գումարներ չկան նախատեսված:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031