Լրահոս
Օրվա լրահոսը

Արզու Աբդուլաևա. «Ինչպե՞ս կարող էր նման անձնավորություն հայտնվել Ադրբեջանի պատվիրակությունում»

Նոյեմբեր 20,2014 18:16

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բաթումիում ընթացող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի վեցերորդ տարեկան համաժողովն ուղեկցվեց ադրբեջանցի պատվիրակի մասնակցությամբ միջադեպով:

Ադրբեջանի պատվիրակության անդամ Սելիմ Բաբաևը  պատռեց «Քաղաքական բանտարկյալները՝ Ադրբեջանում» խորագրով ցուցահանդեսին ներկայացված պաստառները, որից մեկի վրա հայր և որդի Ալիևների նկարներն էին՝ ընտանեկան բիզնես խորագրով, մյուսում՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների նկարները:

Այս միջադեպը դատապարտվեց համաժողովի մասնակից մյուս անդամ երկրների պատվիրակների կողմից:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Ադրբեջանի գրասենյակի ղեկավար Արզու Աբդուլաևան Aravot.am-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց այս միջադեպի հետ կապված: Մեր հարցին՝ նման միջադեպերն արդյոք չե՞ն հավաստում այն պնդումները, թե Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում լուրջ խնդիրներ կան և արդյոք չե՞ն վնասում երկրի վարկանիշը, նա պատասխանեց. «Ցավում եմ, որ այդ անձնավորությունը դիմել է այդպիսի քայլի, և ես դատապարտում եմ այդ արարքը: Ինչպե՞ս կարող էր նման անձնավորություն հայտնվել այստեղ»:

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Վրաստանի ազգային պլատֆորմի համակարգող Լաշա Տուգուշին մեզ հետ զրույցում ևս դատապարտեց ադրբեջանցի գործընկերոջ պահվածքը ու մանրամասնեց. «Ցավում եմ ադրբեջանցիների համար և ցավում, որ նման միջադեպեր են գրանցվում: Մեր բարեկամ երկրում բավականին դժվար իրավիճակ է, մեր ընկերներից շատերը բարդ պայմաններում են: Դժվար իրավիճակ է նաև Ադրբեջանի պատվիրակությունում: Այստեղ կան տարբեր գաղափարներ, տարբեր մոտեցումներ և ընդհանրապես տարաձայնություններ»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930