Լրահոս
Օրվա լրահոսը

Իգոր Մուրադյան. Հայաստանին ստորացնում են, այդ թվում` անձամբ Վլադիմիր Պուտինը.«168 ժամ» 

Նոյեմբեր 22,2014 10:30
igor muradyan

«Ռուսաստանը մեծացրել է իր ազդեցությունը Ադրբեջանում և կցանկանար լարվածություն հրահրել Հարավային Կովկասում»,- 168.am-ի հետ հարցազրույցում ասաց քաղաքագետ Իգոր Մուրադյանը` մեկնաբանելով ուղղաթիռի խոցման դեպքը Լեռնային Ղարաբաղում: Ըստ նրա` Ադրբեջանը շահերով մոտ է Ռուսաստանին, և խոշոր ռազմական սադրանք իրականացնելով սահմանին` Բաքուն հիշեցրել է Արևմուտքին իր շահերի մասին և միաժամանակ հիշեցրել Ռուսաստանին, որ պատրաստ է կոնկրետ տարածաշրջանային առաջադրանքներ կատարել:

Հարցին, թե ինչպիսի՞ն պետք է լինի հայկական պատասխանը Ադրբեջանին, նա ասաց. «Այդ որոշումը պետք է կայացնեն ոչ թե քաղաքական գործիչները, այլ զինվորականները, ովքեր արդեն վաղուց պետք է իրենց վրա վերցնեին երկրի անվտանգության պատասխանատվությունը»: Քաղաքագետը համոզված է, որ Ռուսաստանը «տապալվելու» է Արևմուտքի կողմից և որպես պետություն` փլուզվելու է, ուստի այս պայմաններում Հայաստանը ոչ թե պետք է հարմարվի իրավիճակին, այլ մշակի երկրի կենսաապահովումը փրկելու մոբիլիզացիոն ծրագիր: «Ես չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է դիմակայենք ռուսական իմպերիալիզմին քաղաքացիական հասարակության ուժերով: Հայաստանին ստորացնում են, այդ թվում` անձամբ Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանն իր առջև խնդիր է դրել նվաստացնել Հայաստանը և հայ ժողովրդին ծայրահեղ ձևով և գլխավորը` ստիպել Հայաստանին ճանաչել վասալացման և իր նվաստացած կարգավիճակի օրինականությունը: Ամենագլխավոր քաղաքական գործոնն ազգի պատիվն է, և նույնիսկ այդ գործում Ռուսաստանը հետևողական քաղաքականություն է իրականացնում»,- ավելացրեց Ի. Մուրադյանը:

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

 Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930