Ապամոնտաժվել է հերթական ապօրինի շինությունը

Ապամոնտաժվել է հերթական ապօրինի շինությունը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում շարունակվում են ապօրինի շինությունների և կառույցների հայտնաբերման և դրանց ապամոնտաժման աշխատանքները:

Ըստ Երեւանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրության՝ հերթական ապօրինի կառույցն ապամոնտաժվել է մայրաքաղաքի  Հալաբյան փողոցի հ.17 հասցեում, որտեղ, առանց համապատասխան թույլտվության, շենքին կից  ինքնակամ կցակառույց էր կառուցվել:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ծառայությունների և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների կողմից համատեղ  ձեռնարկված միջոցների արդյունքում 2014 թվականի նոյեմբերի 26-ին ինքնակամ կառույցն ամբողջությամբ ապամոնտաժվել է:

Halabyan 17 (1) Halabyan 17«Առավոտի» կողմից հիշեցնենք, որ այս ապօրինի շինության մասին երեկ Երեւանի քաղաքապետին ահազանգել էր Երեւանի ավագանիում «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք