Լրահոս
Օրվա լրահոսը

Կատաղի փողեր, որ շրջանառվում են մեծ սպորտում

Դեկտեմբեր 04,2014 13:00

«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսիի հավանական տրանսֆերը Լոնդոնի «Չելսի»՝ նախնական գնահատվում է 200 միլիոն եվրո: 27-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է կարողությունները փորձել մեկ այլ ազգային առաջնությունում եւ Անգլիայի պրեմիեր լիգան նրա համար նախապատվելի տարբերակ է: Մեսսին այս հնարավորություններն արդեն քննարկել է իր ընկերոջ` Խավիի հետ, որից հետո սկսել է անգլերեն սովորել: Արգենտինացու ընտրությունը պրեմիեր լիգայի թիմերից կանգ է առել Լոնդոնի «Չելսիի» վրա: Եվ դա ունի իր գլխավոր եւ երկրորդական պատճառները: Մեսսին հոգնել է իր վրա ԶԼՄ-ների հարձակումներից եւ գտնում է, որ ակումբն իրեն պաշտպանելու բավարար ջանքեր չի գործադրել: Բացի դա, ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի ակումբում է խաղում կատալոնյան ակումբում արգենտինացու նախկին թիմակից եւ բարեկամ Սեսկ Ֆաբրեգասը: Եվ ապա, այս ֆուտբոլիստների ընկերուհիները միմյանց հետ լավ հարաբերություններ ունեն:

«Քաթարի Գրան Պրիի» կազմակերպիչները ցանկանում են «Ֆորմուլա 1»-ի հետ 500 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ 10-ամյա պայմանագիր ստորագրել: Գործարքը կայանալու դեպքում շեյխերը պատրաստ են տարեկան վճարել 50 միլիոն ֆունտ ստերլինգ:

Մյունխենի «Բավարիայի» տարեկան ֆինանսական շրջանառությունը կազմել է ավելի քան 520 միլիոն եվրո: Ընդ որում, ակումբի շահույթը կազմել է 16,5 միլիոն եվրո:

Տարեկան ֆինանսական շրջանառության ծավալներով «Բավարիային» գերազանցում են միայն Մադրիդի «Ռեալը»` 603 մլն եվրո եւ «Մանչեսթեր Յունայթեդը»` 546,5 միլիոն:
ՈՒԵՖԱ-ն Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշար չանցած եվրոպական 183 ֆուտբոլային ակումբների ընդհանուր առմամբ վճարել է 50 միլիոն եվրո:

«Մերսեդեսը» իր արշավորդ, «Ֆորմուլա 1» դասում աշխարհի կրկնակի չեմպիոն Լյուիս Հեմիլտոնին առաջարկել է 100 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ նոր պայմանագիր ստորագրել:

Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրի «Սպարտակ»-«Լոկոմոտիվ» հանդիպման ժամանակ պահեստայինների նստարանին հայտնված սպարտակցի ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը եղել է 53,86 միլիոն եվրո: Հետաքրքիր է, որ մեկնարկային կազմում խաղադաշտ մտած 11 ֆուտբոլիստները միասին «արժեցել» են մոտ 1 միլիոն եվրոյով պակաս` 52,9:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
3.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031