Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմաբնակարան բնակելի շենքերում 2014 թվականի ծրագրերով նախատեսված ձմռան նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են

Դեկտեմբեր 15,2014 17:15

Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Մասնավորապես նշվել է, որ 1560 շենքերում կատարվել են թեք և հարթ տանիքների վերանորոգման աշխատանքներ, ընդ որում, 37 շենքում՝ հիմնանորոգում:  Կատարվել են նաև շենքերի մուտքերի դռների և պատուհանների ապակեպատման, ջրամատակարարման ու ջրահեռացման, խողովակների ջերմամեկուսացման աշխատանքներ: Զեկուցվել է նաև, որ ավարտվել է շենքերի մուտքերի վերանորոգման ծրագիրը: Ընդ որում, տարեկան ծրագրով նախատեսված 727 մուտքի փոխարեն վերանորոգվել ու բնակիչներին է հանձնվել 812 մուտք:

Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում նախորդ շաբաթ կազմվել է 21 վարչական  արձանագրություն: Հաշվի առնելով Ամանորին ընդառաջ  բացօթյա առևտրի հնարավոր փորձերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շրջայցեր կազմակերպել վարչական շրջաններում և սահմանել ամենօրյա խիստ հսկողություն:

Մայրաքաղաքում իրականացվող ծառերի սանիտարական էտի աշխատանքների հետ կապված՝ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ տարվա ընթացքում էտվել և ձևավորվել է 23 հազար ծառ: Զեկուցվել է նաև, որ աշխատանքները կշարունակվեն, քանի դեռ եղանակային պայմանները թույլ են տալիս իրականացնել դրանք:

Հաշվի առնելով, որ հիմնականում ավարտվել են տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ըստ համակարգման ոլորտների հանրությանը ներկայացնել կատարված աշխատանքների տարեկան հաշվետվությունները:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031