Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանն այցելել է Գավառի մանկատուն

Դեկտեմբեր 24,2014 18:27

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 24-ին այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գավառի մանկատուն: ԱԺ նախագահին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը և մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը:

Օրենսդիր մարմնի ղեկավարին մեծ շուքով և ջերմությամբ դիմավորել են մանկատան սաներն ու աշխատակազմը:

Շրջելով մանկատանը` Գալուստ Սահակյանը անմիջական մթնոլորտում խոսել է մանկատան անձնակազմի եւ  սաների հետ, ծանոթացել վերջիններիս կեցության պայմաններին:

Նա այցելել է  երեխաների ննջարաններ, խաղասրահ, դասասենյակ, գրադարան և ճաշարան` ծանոթանալով ճաշացանկին:

Gavar-Mankatun-(6)

ԱԺ նախագահը ներկա է գտնվել նաև գորգագործական խմբակի դասընթացին , որտեղ մանկատան սաները ներկայացրել են իրենց ձեռագործ աշխատանքները, գորգերը և գոբելենները:

Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը նշել է, որ մանկատանը բնակվում է 62 երեխա, որոնցից 50-ը սովորում են հանրակրթական դպրոցներում, 3-ը Գավառի պետական համալսարանում և հպարտությամբ հավելել, որ 5 տղաներ ծառայում են հայոց բանակում: Տնօրենն ընդգծել է նաև, որ 2014 թվականի ընթացքում մանկատնից որդեգրվել են 21 երեխաներ:

Մանկատան սաները մեծ սպասումով և հուզմունքով ամանորյա խորհրդանշական ներկայացում էին պատրաստել ԱԺ նախագահի և ներկաների համար: Երեխաների ուրախ տրամադրությունը և ներկաների հուզմունքը եզրափակել է տոնի խորհրդանիշ Ձմեռ պապը, ով ներկաներին բաժանել է ԱԺ նախագահի կողմից բերված նվերները:

Gavar-Mankatun-(10)

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` շնորհավորելով գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ, ներկաներին մաղթել է քաջառողջություն և երազանքների իրականացում:

Խորհրդարանի ղեկավարի խոսքերով` անշուշտ ողջունելի է, որ մանկատունն ունի լավ պայմաններ եւ երեխաների համար ապահովում է ընտանեկան ջերմ միջավայր: Հանդիպման ավարտին մանկատան սաները ԱԺ նախագահին են նվիրել իրենց ձեռագործ աշխատանքներից:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031