Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի ընդդիմության ղեկավարի վրա կոշիկ են նետել. Hurriyet

Հունվար 08,2015 20:28

Թուրքիայի հիմնական ընդդիմադիր կուսակցության ղեկավարի վրա կոշիկ են նետել: Դեպքը տեղի է ունեցել թոշակառուների խնդիրներին վերաբերող հունվարի 8-ին կայացած հանդիպման ժամանակ, հայտնում է «Հուրիեթ» թերթը:

Բողոքարարը, որի անունը Յունուս Էմրահն է, Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի ուղղությամբ կոշիկը նետելիս բղավել է. «Ձեր վարած քաղաքականությունը կործանել է հորս կյանքը»:

«Ենթադրում եմ, որ այս բանն անողի առողջությունը կայուն չէ», – մեկնաբանել է Քըլըչդարօղլուն 40-ամյա տղամարդու գործողությունը:

 

 Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031