Լրահոս
Օրվա լրահոսը

Միջնորդները հունվարի 27-ին Կրակովում կհանդիպեն Մամեդյարովին. «Ազատություն»

Հունվար 23,2015 22:21

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հունվարի 27-ին Կրակովում հանդիպելու են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր Մամեդյարովի և Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոյի հանդիպման ժամանակ։

Հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի, Մինսկի խմբի գործունեության ծրագրի և տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր, փոխանցում է ադրբեջանական գործակալությունը։

Ըստ նույն աղբյուրի՝ շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ իր և ԵԱՀԿ-ի գործող նախագահի մտահոգությունն է արտահայտել ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031