Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյան. «Եթե մեր կառավարման համակարգը այսպիսին լինի, ապա տնտեսական աճը 0-ից ցածր կլինի»

Հունվար 24,2015 17:33

Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) կանխատեսել էր, որ Հայաստանը այս տարի կունենա 0 տոկոս տնտեսական աճ: Այս կանխատեսումը մեկնաբանելով, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ ՎԶԵԲ-ի կանխատեսման հիմնական պատճառ է հանդիսացել Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը եւ Ռուսաստանի տնտեսությունից չափազանց մեծ կախվածությունը:

Ըստ պատգամավորի՝ անգամ եթե Հայաստանը չլիներ ԵՏՄ անդամ, Ռուսաստանի տնտեսության բացասական ազդեցությունը կարտացոլվեր մեզ վրա. «ՎԶԵԲ-ը եվրոպական քաղաքականություն իրականացնող կառույց է եւ ունի քաղաքական շահ»: Պրն Մինասյանը վստահ է, որ այս վիճակից դուրս գալու համար Հայաստանը իր ներսում տնտեսական բարեփոխումներ պետք է իրականացնի ինչպես իրավական համակարգում, այնպես էլ ներքին ժողովրդավարության ձեւավորման հարցում. «Եթե մենք ունենք այս կամքը մեր մեջ, մենք կարող ենք այդ խնդիրները լուծել եւ տնտեսության զարգացումն ապահովել»:

Արծվիկ Մինասյանը համաձայն չէ այդ կանխատեսման հետ եւ նշում է, որ դրական աճ Հայաստանի տնտեսությունն ունենալու է:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը կիսեց այն տեսակետը,  որ ՎԶԵԲ-ը իրականացնում է քաղաքական քարոզչություն. «Սակայն եթե մեր ընդհանուր կառավարման համակարգը այսպես լինի, ապա տնտեսական աճը 0-ից ցածր կլինի: Այդ կանխատեսումը կապ չունի Հայաստանի ԵՏՄ անդամակցության հետ, պարզապես մեր հանրապետությունում կառավարման համակարգը գտնվում է սարսափելի ցածր մակարդակի վրա եւ այդ պարագայում ի՞նչ տնտեսական աճի մասին է գնում խոսքը»:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031