Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատեք «Մոսկվայով» ոչ մի տեղ չթռչել 

Փետրվար 07,2015 22:39

Եվրասիական տնտեսական միության «օգուտներն» արդեն զգացնել են տալիս: Այն ապրանքները, որոնք առաջ մենք աշխարհի տարբեր երկրներից ebay-ով հեշտությամբ պատվիրում եւ ստանում էինք, հիմա դրանց կողքին գրված է «Հայաստան չի առաքվում»:  Բայց դա ԵՏՄ-ի միակ առավելությունը չէ:

Արդեն 4-րդ ծանոթս է զանգահարում ինձ եւ բողոքում, որ Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանի duty free-ում հրաժարվում են որեւէ բան վաճառել Եվրոպայից եկող ու Երեւան ուղեւորվող մեր համաքաղաքացիներին: Վերջին զանգահարողը կին էր, որը երեխայի հետ 4 ժամ պետք է մնար «Շերեմետեւոյում», բայց նրան հրաժարվեցին նույնիսկ մի շիշ ջուր վաճառել: Երեւի մաքսանենգությունից են վախենում: Ի՞նչ ասեմ՝ կարող եմ միայն խորհուրդ տալ հայաստանցիներին, որ Մոսկվան՝ որպես տարանցիկ (տրանզիտային) կետ չընտրեն: Առայժմ կան Կիեւը, Վիեննան, Ստամբուլը ՝ այդ քաղաքներում ձեզ՝ որպես Չեռնոռուսիայի ներկայացուցչի չեն ստորացնի: Ասում եմ՝ «առայժմ», որովհետեւ վստահ չեմ, որ Ռուսաստանն այս չվերթներն ի վերջո չի արգելի:

Հա, մոռացա, ԵՏՄ-ի օգուտն այն է, որ Ռուսաստանն ապահովում է մեր անվտանգությունը: Ճիշտ է, անվտանգությունն ապահովող զինվորներից ոմանք, ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, սակավամիտ են:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (21)

Պատասխանել

  1. ՊԱԿ says:

    Երևի առաջին հերթին քո այս ապուշություններ քարոզող թերթը պետք է փակել:

    • Արտակ says:

      Երբ մարդ փաստարկ չունի, տակ չմնալու համար անցնում է վիրավորանքների։
      Տարիքի հետ այս մանկական սովորությունն անցնում է (հիմնականում)։

  2. Արամ says:

    Ինչ վերաբերվում է Ebay-ին և այլ օնլայն առևտրի, բացարձակ սուտ, երկրոռդ մասը, չգիտեմ:
    Հա, մոռացա, իմ հայրենասեր ընկեր, Ստամբուլը ինչի նշեցիր, առաջարկում ես թշնամուն հարստացնել?: Մտածի…..

  3. նենե says:

    կոնկրետ ի՞նչ փաստեր կան,մի բան նկարահանեին ու գցեին youtube….թե չէ ինչ ասես կարելի է գրել սոսկ խոսքուզրույցի հիման վրա

  4. Mher says:

    Այսինքն duty free-ում պետք է ավիատոմսդ ցույց տաս, հետո համեմատեն իրենց ցուցակի հետ նոր որոշեն քեզ մի հատ ջուր կամ սիգարետ տալ կամ չտալ?: Շերեմետեվոն օրական սպասարկում է 70-80 հազար մարդու:

  5. Marine says:

    Ես հունվարի 31ին եմ ետ վերադարձել Ֆրանկֆուրտից՝ Մոսկվայի Շերեմետյեվո օդանավակայանով; Իրոք, որ ոչինչ հայերին չի վաճառվում։

  6. Էրիկ says:

    թերթը գնալով մոտենում է զրոյական վիճակին
    այո, Մոսկվայի duty free չեն վաճառելու Հայաստան թռիչքներին, քանի որ նույն մաքսային գոտինա համարվում չեն վաճառվում նաև Ղազախստան և Բելոռուս թռիչքներին
    Ջուր վաճառվում ա ամեն տեղ, ոչ միայն duty free, այլ նաև տասնյակ սրճարաններում, ռեստորաններում ու ապարատներից, ընդ որում ավելի մատչելի, քան duty free.
    Երևան Ստամբուլ տրանզիտ չի կարա լինի, քանի որ ոչ մի թռիչք չկա, մի հատ չարթեր
    Երևան Կիև տրաքած ուկրաինական ավիաուղիների 40 տարվա ինքնաթիռներով մարդ չի գնա
    բայց եթե էս նյութը պատվիրել են, որ ստամբուլ կամ կիև թռիչքներ իրականացնողը՝ ամեն ինչ պարզա, անուշ արեք

  7. levon says:

    100°/°-ով համաձայն եմ, այդ ինչ-որ գրված է ինձ հետ էլ է պատահել: Շատ ճիշտ է գրված: Պարտադիր ավիատոմս են ուզում ցանկացած ապրանք գնելու համար, գումարած պարտադիր առեւտուրը կատարվում է ռուսականով: Եթե դու իտալացի ես, իրենք գտնում են որեւէ տարբերակ, բայց եթե հայաստանցի ես, տշում են շատ կոպիտ ձեւով: Ես սեփական փորձից եմ ասում: Այս տարի երկու անգամ գնացել եմ Մոսկվայով, որովհետեւ ինձ շտապ էր պետք եւ ուրիշ տեղով չկար, բայց էլ չեմ գնա Մոսկվայով հաստատ:

  8. Vahan says:

    Ինչ վերաբերվում է ebay-ին ապա ասեմ, որ հայաստան չգալու հիմնական պատճառը լինում է նախկինում այդ վաճառողի համար վատ փորձը։ Երբ վաճառում է ու Հայաստան հասնելուց հետո գնորդն ասում է տեղ չի հասել ու այսպես ասած “քցումա”։ Իսկ վաճառողն էլ տեսնելով որ Հայաստան չի հասնում ապրանքը, մեր երկիրը գցում է սև ցուցակ։
    Մյուն այն է, որ նույն այս հոդվածի հեղինակը երբ ասում է պետք չէ պերմյակովի արածը քաղաքականացնել, երբ դա արդեն անում է Ռուսական կողմը՝ պերմյակովին Հայկական կեղմին չհանձնելով։ Եվ մյուսը Հայաստանի ու Ղարաբաղի համեմատումը Եգիպտոսի ու Լիբիայի հետ։ Հենց սկսենք նույն զուգահեռները տանել ու հասկանալ թե ինչի Սեֆիլյանը չպետք է գնար Ղարաբաղ, ինչպես եգիպտոսցին չի գնա Լիբիա ցույց անելու՝ այդ նույ պահին բնական հարց կառաջանա, թե ինչի հայաստանցին պիտի գնա Ղարաբաղ սահման պահի, քանի որ Եգիպտոսցին չի գնում Լիբիա սահման պահելու։

  9. Ashot says:

    Կներեք բայց սենց հիմարություն ես շատ վաղուց չեմ կարդացել: Եվ եթե սա գալիսա գլխավոր խմբագրից ապա կարելի է դատել ամբողջ թերթի վորակի մասին: Ebay-ում իրենց ապրանքը վաճառում են միլիոնավոր տարբեր մարդիկ, ու իրանցից ամեն մեկը ինքնա որոշում ուր ուղարկի իր ապրանքը ուր չէ: Շատ ապրանքներ կարելիյա հանգիստ պատվիրել Հայաստան, իսկ շատերն էլ երբեք էլ հնարավոր չի եղել, պարզապես որովհետև այդ վաճառողները չեն ցանկանում ռիսկի դիմել: Բայց այդ դեպքում շատ ուրիշ երկրներ էլ (ներառյալ Եվրոպական) այդ ապրանքները պատվիրել չի կարելի:

  10. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Կարճ, բայց հոյակապ հոդված:

    Մի օդ է(ր) մնացել. դա՛ էլ ռուսը պիտի գրավի, որպեսզի սփյուռքահայը Մոսկվայո՛վ Հայաստան գա ու գնա. այսպիսով սփյուռքահա՛յին էլ է Մոսկվան փորձում վասալացնել: Արա Աբրահամյանի իբր թե «World Armenian Congress»-ով դա Մոսկվային կարծես չհաջողվեց:

    Կեցցե ուկրաինացի ազգը. աղոթենք իրենց համար:

  11. Гост says:

    Բարև բոլորին….. Այդ ամենը հորինված է, ես մի քանի օր առաջ եմ մեկնել Շերեմետեվաից, ու ամենինչ թույլատրեն են գնել, սխալ լուրեր մի տարածեք, ամոթա հերիք է ժողովրդին խաբել ձեր լուրերով: Ասեմ ավելին, հետս ամերիկուհի կար, նրան ավելի լավ վերաբերվեցին քան ռուս ուղեւորներին

  12. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Սիրելի բարեկամներ, ես աշխատում եմ համացանցային բանավեճերի մեջ չմտնել՝ շատ ժամանակատար է։ Բայց շնորհակալ եմ բոլոր մեկնաբանությունների համար։

  13. Armen says:

    Եթե լրագրողը նույնիսկ օդանավակայանի անունը չի կարող ճիշտ գրել, պարզ է, որ գրած հոդվածն էլ պետք է խոտան լինի:

  14. Տիգրան says:

    Ասում են, իբր, դյութիֆրի կոչվածում ապրանքներն ազատված են հարկերից, ու հետեւաբար, էժան են: Ու դրանով էլ ուղեւորներին գայթակղում են: Բայց դա այդպես չէ: Հա, ասենք խմիչքի վրա ակցիզային հարկապիտակ չկա, բայց դրանից այդ խմիչքի գինը դրսում վաճառվողից էժան չէ: Դյութիֆրիներում ամեն ինչ ավելի թանկ է: Եղել եմ աշխարհի շատ օդանավակայաններում եւ զարմանքով պետք է ասեմ, որ միայն Զվարթնոցի դյութիֆրիում եմ տեսել դրսի հետ համեմատ էժան ապրանք: Ինչ վերաբերվում է նույն մաքսային գոտուն, չգիտեմ, ռուսներն իրենց ինչպես են պահում, սպասելի է, որ ամենաանտրամաբանական ձեւով պահեն, բայց Հռոմի, Պրագայի օդանավակայանների դյութիֆրիներում ես կատարում եմ գնումներ, անգամ եթե ճամփորդում եմ եվրամիության մեջ:

  15. madat says:

    Ռուսաստանցիները օտարատյացություն եւ ագրեսիա քարոզող պետական ԶԼՄ-ների շուրջօրյա պրեսինգի տակ են գտնվում: Հեղվող արյան տեսարանների’ թմրամոլուցքին հատուկ կախվածություն է առաջացել, հոգեկան անհատական եւ խմբային շեղումների համատարած ախտանշաններով: Խմբագիր Արամը ճիշտ է. ոչ ադեկվատ ամեն տեսակի բան սպասելի է:

  16. Ararat says:

    ուղղակի դեբիլություն.. երբեք վաճառողը չի հարցնում…. – դուք որտեղից էք գալիս… վայ կներեք ձեզ ջուր չեմ կարող վաճառել….

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հարգելի Արարատ, ես, իհարկե, չեմ վիրավորվում, որ Դուք ինձ դեբիլ եք անվանում, պարզապես Ձեր տեղեկության համար հայտնեմ, որ օդանավակայանի duty free – ում, երբ Դուք մոտենում եք դրամարկղին, աշխատակիցը Ձեզանից անպայման կպահանջի boarding pass – ը (ինքանթիռ նստելու կտրոնը) եւ հետո միայն Ձեզ կսպասարկի: Եթե Ձեզ երբեւէ վիճակվի օգտվել օդանավակայանի duty free – ից, անպայման հաշվի առեք այդ հանգամանքը:

  17. Ռուզաննա Մուրադյան says:

    Միակ բացատրությունն այն է, որ երեխայի հետ ճամփորդող կինը պարզապես չի իմացել, որ Duty Free-ից գնումներ կատարելու արգելքն իրեն չի արգելում ջուր գնել օդանավակայանի ցանկացած այլ սրճարանից: Այլ հարց է, որ այդ ջուրն ինքնաթիռ տանել կարող էին չթույլատրել:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728