Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը անդրադարձ է կատարել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տիրող իրավիճակին

Փետրվար 26,2015 17:18

Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ փետրվարի 26-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը:

Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է խորհրդարանի հունվար-փետրվար ամիսների գործունեությունը, հակիրճ անդրադարձ կատարել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տիրող իրավիճակին ու քաղաքական իրադարձություններին :

Խորհրդարանը հաստատել է 11-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը, որի անդամներ են վերահաստատվել պատգամավորներ Ռոմելա Դադայանը, Կամո Բարսեղյանը և Լյուդմիլա Բարսեղյանը։

Քննության առնելով նիստի օրակարգում գտնվող օրինագծերը՝ Ազգային ժողովն ընդունել է «Կրթության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և դրա հետ կապված  օրենքների փաթեթը, «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ԼՂՀ  ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքները։

Խորհրդարանն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության 2014 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը ներկայացրել է ԼՂՀ Գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից 2014 թվականին  իրականացված աշխատանքների մասին հաղորդումը, որը ներկայացրել է ԼՂՀ ՔԾ խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը։

ԱԺ կանոնակարգի համաձայն  տեղի է ունեցել նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի առաջին ընթացակարգը նոր նստաշրջանում՝ կառավարության անդամների ու փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի մասնակցությամբ:

 

ԼՂՀ Ազգային ժողովի մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728