Լրահոս
Օրվա լրահոսը

Խարդախները սովորել են գողություն անել Apple Pay վճարային համակարգի միջոցով

Մարտ 03,2015 18:33

ԱՄՆ-ում խարդախներն օգտագործում են Apple Pay վճարային համակարգը թանկարժեք իրեր գողանալու համար։ Guardian-ը գրում է, որ խոսքը չի գնում Apple Pay համակարգի անվտանգությունը շրջանցելու մասին։ Փոխարենը խարդախներն օգտագործում են արդեն գողացված անձնական տվյալներ, որից հետո կցում են դրանք իրենց սմարթֆոնին ու սկսում գնումներ կատարել։ Հանցագործները հիմնականում այս ճանապարհով գնումներ են կատարում օնլայն խանութներից, այնուհետև վերավաճառում թանկարժեք տեխնիկան կանխիկ գումարի դիմաց։

Apple Pay-ն աշխատում է հետևյալ կերպ․ սկզբում հանցագործն ավելացնում է գողացված քարտի տվյալներն իր հաշվում, որից հետո Apple-ն ուղարկում է կոդավորած տվյալները բանկին՝ սարքի մասին տվյալների հետ միասին։ Դրանից հետո բանկը ստուգում է տվյալները, օգտագործման պատմությունն ու հաստատում քարտը։ Խնդիրն այն է, որ շատ բանկեր ձևականորեն են մոտենում հարցին և հիմնականում հետ են զանգում նշված համարով՝ խնդրելով նշել սոցապահովագրության վերջին չորս թվերը։ Իսկ սոցապահովագրության տվյալները շատ խոցելի են, և առաջին հերթին հենց դրանք են հայտնվում հաքերների ձեռքում։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` ittrend.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031