Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնակցականները հանդիպել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային

Մարտ 03,2015 20:58

Այսօր՝ մարտի 3-ին,  ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը հանդիպեցին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար,  դեսպան  Տրայան  Հրիսթեային և  խորհրդական, քաղաքական, տնտեսական բաժնի ղեկավար Դիրկ Լորենցին։

ՀՅԴ ներկայացուցիչները փոխանցեցին Հայաստանում ընթացող քաղաքական, սոցիալական ու տնտեսական գործընթացների առնչությամբ իրենց մոտեցումները,  ինչպես նաև   ներկայացրին երկրի ներքաղաքական զարգացումների համատեքստում խնդիրների լուծման ՀՅԴ  պատկերացումները։

Ժողովրդավարության ինստիտուտների կայացումը դիտելով իբրև զարգացող  ու մրցունակ երկրի գրավական, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը փոխանցեց ՀՅԴ հավատարմությունը Եվրոպական արժեքներին, ինչպես նաև այս ուղղությամբ եվրոպական կառույցների հետ  աշխատելու կուսակցության պատրաստակամությունը։

Սահմանադրական բարեփոխումների  ՀՅԴ հայեցակարգը ներկայացրեց Բյուրոյի քաղաքական ներկայացուցչ Արմեն Ռուստամյանը։

Եվրապատվիրակության ղեկավար, դեսպան  Տրայան  Հրիսթեան փոխանցեց ԵՄ-ի պատրաստակամությունը Հայաստանի հետ գործընկերությունը շարունակելու, Հայաստանի ժողովրդավարական զարգացումներին աջակցելու, քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացմանը խթանելու ուղղությամբ։

Կողմերը պայմանավորվեցին շարունակել փոխադարձ շփումները։

ՀՅԴ ԳՄ  Մամլո դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գարեգին says:

    «փոխադարձ շփումներ»ու բանաձեւումը պատրանք է… միշտ ել կա՝ մի շփող, եւ մի շփվող… ի՞նչ է արդյոք կացությունը, այս դեպքում… անշուշտ, ամենացաւագին տարբերակը այն է երբ շփվողը կարծում է թէ ինք է շփողը… եւ կամ ել՝ հակառակը… շփոթ կացություն…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031