Լրահոս
Օրվա լրահոսը

Պռոշյան գյուղի կրակոցների գործով երկրորդ վարկածը՝ ապտակի շարժառիթն է

Մարտ 03,2015 21:32

Aravot.am-ի տեղեկություններով, Պռոշյան գյուղում այսօր հնչած կրակոցների հետ կապված տուժողի՝ 1982թ. ծնված Արման Թադեւոսյանի վիճակը ծանր է, նա գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Մենք տեղեկացրել էինք, որ վարկածներից մեկի համաձայն, ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ տուժողը վիճաբանել էր դեռեւս իրավապահների կողմից չվնասազերծված անձի հետ:  Շրջանառության մեջ դրված երկրորդ վարկածի համաձայն, տուժող ծանրամարտիկի վրա կրակել են ավտոմեքենայի պատուհանից:

Ըստ երկրորդ վարկածի, Ա.Թադեւոսյանն օրեր առաջ ապտակել է համագյուղացիներից մեկի երեխային, որը ծաղրել էր նրան: Տուժողն անգամ ապտակել է երեխային: Երեխայի հորեղբայրն էլ որոշել է պատասխանել երեխային հասցված ապտակը կրակելով նրա վրա:

Նշենք, որ կրակողը դեռ չի հանձնվել ոստիկաններին, այս քրեական գործով, որը հարուցվել է մահափորձի եւ զենքն ապօրինի կրելու հատկանիշներով այս պահի դրությամբ որեւէ ձերբակալված չկա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031