Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք պատգամավոր. «Ձեր նախագահն էլ, վարչապետն էլ նույն վերմակի տակ են քնում». Haberler

Մարտ 05,2015 14:42

Թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության Լյութֆու Թուրքքանի հայտարարությունը իրարանցում է առաջացրել Թուրքիայի Ազգային մեծ ժողովում:

Ըստ թուրքական Haberler.com կայքի՝ «ներքին անվտանգության» փաթեթի քննարկումների ժամանակ պատգամավորը, դիմելով, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորներին, մասնավորապես, ասել է. «Առավոտյան բոլորդ իրար հետ նախաճաշում եք, իսկ երեկոյան նույն վերմակի տակ եք քնում: Ձեր նախագահն էլ, վարչապետն էլ, ներքին գործերի նախարարն էլ, ազգային հետախուզության ծառայության պետն էլ, բոլորդ էլ ահաբեկչական վերմակի տակ եք»:

Այս խոսքերը մեջլիսում, հատկապես Էրդողանի կուսակիցների շրջանում դժգոհություններ են առաջացրել: Բանը հասել է քաշքշուկի, սակայն միջամտել են «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավորները եւ բաժանել են իրարից:

Ազգայնամոլների կուսակցության խմբի նախագահ Օքթայ Վուրալը մեկ ժամ տեւած ընդմիջումից հետո խնդրել է Թուրքքանի խոսքերը չարձանագրել եւ պնդել է, որ իրենք եւս դեմ են նման սխալ հայտարարություններին: Ազգայնամոլ պատգամավորի պահվածքի պատճառով ժամանակավորապես կասեցվել է նրա պատգամավորական գործունեությունը:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին եւ 19-ին նույն օրինագծի քննարկման ժամանակ բախումներ էին եղել: Առաջինի ժամանակ 5 հոգի էին վիրավորվել, իսկ երկրորդի ժամանակ պատգամավորներից մեկը աստիճաններից ընկել էր:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031